Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՏԹԵՈՍ 1–3

«Մոտեցել է երկնքի թագավորությունը»

«Մոտեցել է երկնքի թագավորությունը»

3։4

  • Հովհաննեսի հագուստից և արտաքին տեսքից հստակ երևում էր, որ նա պարզ կյանքով է ապրում և իր անձը ամբողջովին նվիրվել է Աստծու կամքը կատարելուն

  • Հիսուսի համար ճանապարհ պատրաստելու յուրահատուկ առանձնաշնորհումը շատ ավելի մեծ էր, քան նրա արած բոլոր զոհողությունները

Պարզ կյանքով ապրելով՝ կարողանում ենք ավելին անել Աստծու գործում և արդյունքում մեծ ուրախություն և բավարարվածության զգացում ենք ունենում։ Կարող ենք պարզեցնել մեր կյանքը հետևյալ կերպերով.

  • զատորոշենք կարիքը ցանկությունից

  • նվազեցնենք անհարկի ծախսերը

  • կազմենք այնպիսի բյուջե, որին հնարավոր կլինի հետևել գործնականում

  • ձերբազատվենք այն իրերից, որոնք չենք օգտագործում

  • մարենք մեր ունեցած պարտքերը

  • նվազեցնենք մեր աշխատաժամերը, եթե աշխատանքին չափից շատ ժամանակ ենք տրամադրում

Հովհաննեսն ուտում էր միայն մորեխ ու վայրի մեղր

Պարզ կյանքով ապրելը կօգնի, որ ի՞նչ նպատակի հասնեմ