Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Նախ հաշտվիր եղբորդ հետ. ինչպե՞ս

Նախ հաշտվիր եղբորդ հետ. ինչպե՞ս

Պատկերացրու ապրում ես Հիսուսի օրերում Գալիլեայի շրջանում։ Դու երկար ճանապարհ ես անցել ու հասել Երուսաղեմ՝ նշելու Տաղավարների տոնը։ Քաղաքում աշխույժ եռուզեռ է. երկրի ամեն կողմից այստեղ են եկել հազարավոր հավատակիցներ։ Դու որոշել ես ընծա մատուցել Եհովային։ Ուստի քեզ հետ մի այծ վերցրած՝ քաղաքի բազմամարդ ու զառիվեր ճանապարհներով բարձրանում ես դեպի տաճար։ Երբ տեղ ես հասնում, տեսնում ես, որ տաճարը լի է մարդկանցով, որոնք նույնպես պատրաստվում են զոհ մատուցել Եհովային։ Վերջապես հասնում է քո հերթը, որ այծը հանձնես քահանաներին, և այդ պահին հանկարծ հիշում ես, որ եղբայրդ, ով քաղաքի այդ մեծաքանակ բազմության մեջ որտեղ ասես կարող էր լինել, քո դեմ բան ունի։ Ի՞նչ պետք է անես այդ ժամանակ։ Հիսուսը տվել է այդ հարցի պատասխանը (կարդա Մատթեոս 5։24Դու և քեզանից վիրավորված եղբայրդ ինչպե՞ս կարող եք, Հիսուսի սովորեցրածի համաձայն, վերականգնել խաղաղությունը։ Ներքևի երկու ցուցակներից յուրաքանչյուրում նշիր ճիշտ տարբերակը։

ԴՈՒ ՊԵՏՔ Է

  • խոսես եղբորդ հետ միայն այն դեպքում, եթե կարծում ես, որ նա քեզանից վիրավորվելու հիմնավոր պատճառ ունի

  • փորձես ուղղել եղբորդ մտածելակերպը, եթե համարում ես, որ նա չափազանց սուր է արձագանքում կամ որ նա էլ է մեղավոր տվյալ հարցում

  • համբերատարությամբ լսես եղբորդ՝ թույլ տալով, որ նա անկաշկանդ արտահայտվի, և եթե անգամ լիովին չես հասկանում նրան, պետք է անկեղծորեն ներողություն խնդրես, որ ակամայից ցավ ես պատճառել նրան կամ որ քո արածը վատ հետևանքներ է ունեցել, թեև նման միտում չես ունեցել

ԵՂԲԱՅՐԴ ՊԵՏՔ Է

  • ժողովի մյուս անդամներին պատմի, թե ինչ սխալ բան ես արել իր հանդեպ, որպեսզի նրանք մխիթարեն ու օգնեն իրեն

  • հանդիմանի ու քննադատի քեզ՝ հիշատակելով իրեն հասցված վիրավորանքի հետ կապված ամեն մի մանրուք, և պահանջի, որ ընդունես քո սխալը

  • հասկանա, թե որքան խոնարհություն ու քաջություն է պահանջվել քեզանից իրեն մոտենալու համար, և սրտանց ների քեզ

Թեև այսօր չի պահանջվում, որ մեր երկրպագության մեջ կենդանիներ զոհաբերենք, սակայն այդ օրինակով Հիսուսը ի՞նչ էր ուզում սովորեցնել այն մասին, թե մեր եղբոր հետ խաղաղություն պահելը ինչպես է կապված Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցելու հետ