Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Սեր դրսևորիր ընտանիքիդ անդամների հանդեպ

Սեր դրսևորիր ընտանիքիդ անդամների հանդեպ

Սերը սոսնձի նման միավորում է ընտանիքի անդամներին։ Առանց սիրո նրանց համար շատ դժվար կլիներ պահպանել ընտանեկան միասնությունը և համագործակցել միմյանց հետ։ Ուստի ինչպե՞ս կարող են ամուսինները, կանայք և ծնողները ընտանիքում սեր դրսևորել։

Սիրող ամուսինը հաշվի է առնում իր կնոջ կարիքները, կարծիքն ու զգացմունքները (Եփ 5։28, 29)։ Նա հոգում է իր ընտանիքի ֆիզիկական կարիքները, բայց և չի մոռանում նրանց հոգևոր կարիքների մասին, ուստի կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն է անցկացնում (1Տմ 5։8)։ Սիրառատ կինը հնազանդվում է իր ամուսնուն և «խոր հարգանք» է դրսևորում նրա հանդեպ (Եփ 5։22, 33; 1Պտ 3։1–6)։ Կողակիցներից ակնկալվում է ներողամիտ լինել միմյանց նկատմամբ (Եփ 4։32)։ Սիրով լի ծնողները անհատապես հետաքրքրվում են իրենց երեխաներից յուրաքանչյուրով և սովորեցնում են նրանց սիրել Եհովային (2Օր 6։6, 7; Եփ 6։4)։ Նրանք տեղյակ են, թե ինչ դժվարությունների են բախվում երեխաները դպրոցում, և արդյոք նրանց հաջողվո՞ւմ է դիմադրել հասակակիցների ճնշմանը։ Երբ ընտանիքում սեր է տիրում, ընտանիքի անդամները իրենց զգում են ինչպես ապահով ապաստանում։

ԴԻՏԻՐ «ԱՆՄԱՐ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԻՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Սիրառատ ամուսինը ինչպե՞ս է «կերակրում ու քնքշորեն խնամում» իր կնոջը։

  • Սիրառատ կինը ինչպե՞ս է խոր հարգանք ցուցաբերում իր ամուսնու հանդեպ։

  • Սիրող ծնողները ինչպե՞ս են Աստծու Խոսքը արմատավորում իրենց երեխաների սրտում։