Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ

Օրինակների օգնությամբ բացատրիր գլխավոր մտքերը

Օրինակների օգնությամբ բացատրիր գլխավոր մտքերը

Վերայցելություն անելիս կամ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս պետք է զրուցակցին օգնենք հասկանալ ասվածի գլխավոր մտքերը։ Այդ մտքերի վերաբերյալ օրինակներ բերելով՝ կկարողանանք հասնել զրուցակցի սրտին և օգնել, որ նա հեշտությամբ մտապահի դրանք։

Վերայցելությանը կամ Աստվածաշնչի ուսումնասիրությանը պատրաստվելիս կենտրոնացիր միայն հիմնական մտքերի վրա և մտածիր, թե դրանք բացատրելու համար ինչ օրինակներ կարող ես բերել։ Լավ կլինի, որ օրինակները լինեն պարզ և առօրյայից վերցված (Մթ 5։14–16; Մկ 2։21; Ղկ 14։7–11)։ Հաշվի առ զրուցակցիդ անցյալը, դաստիարակությունը, հետաքրքրությունները, մշակույթը և այն, թե ինչ գործով է նա զբաղվում (Ղկ 5։2–11; Հվ 4։7–15)։ Երբ տեսնես, թե միտքը հասկանալուց հետո նրա աչքերն ինչպես են փայլում, սիրտդ ուրախությամբ կլցվի։

ԴԻՏԻՐ «ԶԳԱ ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ — ԲԱՐԵԼԱՎԻՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ — ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՏՐԻՐ ԳԼԽԱՎՈՐ ՄՏՔԵՐԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Աստվածաշնչյան խոսքը հասկանալու համար ուսումնասիրողն ինչո՞ւ գուցե օգնության կարիք ունենա։

  • Հռոմեացիներ 5։12-ը բացատրելու համար Նետան ի՞նչ օրինակ բերեց։

  • Լավ օրինակը մարդու մեջ զգացմունքներ է արթնացնում

    Տեղին օրինակը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ զրուցակցի վրա։

  • Ծառայության ժամանակ ինչո՞ւ պետք է օգտագործենք մեր կազմակերպության տրամադրած տեսանյութերը և ուսուցողական մյուս գործիքները։