Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Խրատը Եհովայի սիրո դրսևորումն է

Խրատը Եհովայի սիրո դրսևորումն է

Խրատել չի նշանակում պարզապես կրթել կամ դաստիարակել։ Խրատել նշանակում է նաև ուղղել և պատժել։ Եհովան խրատում է մեզ, որ ճիշտ ձևով պաշտենք իրեն (Հռ 12։1; Եբ 12։10, 11)։ Երբեմն խրատը կարող է ցավոտ լինել, բայց այն ընդունելու արդյունքում Աստծու առաջ արդար մարդու համբավ ենք ձեռք բերում և առատապես օրհնվում ենք (Առ 10։7)։ Իսկ խրատ տվողն ու այն ստացողը ի՞նչ պետք է հիշեն։

Խրատ տվողը։ Երեցները, ծնողները և ուրիշները ամեն ջանք թափում են, որ խրատը տան բարությամբ ու սիրուց մղված, ինչպես Եհովան (Եր 46։28)։ Նույնիսկ խիստ խրատ տալիս չի կարելի մոռանալ սիրո մասին, ինչպես նաև հարկավոր է հիշել, որ խրատի խստությունը պետք է համապատասխան լինի մեղքի ծանրությանը (Տիտ 1։13

Խրատ ստացողը։ Ինչ տեսակի խրատ էլ որ ստանանք, լավ կլինի չմերժենք այն, այլ ձգտենք անմիջապես կիրառել (Առ 3։11, 12)։ Լինելով անկատար՝ բոլորս էլ խրատի կարիք ունենք։ Այո՛, բոլորս էլ կարիք ունենք, որ Եհովան կրթի, խորհուրդներ տա կամ հանդիմանի մեզ։ Օրինակ՝ նա մեզ խրատում է իր Խոսքի միջոցով, երբ անձնական ընթերցանություն ենք անում, կամ խրատում է, երբ ներկա ենք լինում ժողովի հանդիպումներին։ Երբեմն էլ անհրաժեշտ է լինում, որ իրավական կոմիտեի միջոցով խրատի մեզ։ Եթե ընդունենք ու կիրառենք Եհովայի խրատները, ոչ միայն կբարելավենք մեր կյանքը, այլև կապրենք հավիտյան (Առ 10։17

ԴԻՏԻՐ «ՈՒՄ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է, ՆՐԱՆ ԽՐԱՏՈՒՄ Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Սկզբում ի՞նչ ուղի էր ընտրել Քենոնը, բայց հետո նրա կյանքն ինչպե՞ս փոխվեց։

  • Եհովան ինչպե՞ս խրատեց նրան։

  • Սովորիր սիրել Եհովայի խրատները

    Նրա օրինակից ի՞նչ դաս ենք քաղում։