ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ցանկություններիդ գերին մի՛ դարձիր
Քանի որ անկատար ենք, միշտ պետք է վերահսկենք մեր ցանկությունները, հակառակ դեպքում գուցե կորցնենք Եհովայի հավանությունը։ Օրինակ՝ ոմանք թույլ են տվել, որ ուտելիք, հագուստ և կացարան ունենալու ցանկությունը սառեցնի Աստծու հանդեպ ունեցած իրենց սերը։ Ոմանք էլ Աստծու չափանիշները ոտնահարելով են բավարարում իրենց սեռական ցանկությունները (Հռ 1։26, 27)։ Մյուսներն էլ տրվում են հասակակիցների ճնշմանը, քանի որ ուզում են սիրված և ընդունված լինել (Ելք 23։2)։
Ինչպե՞ս վերահսկենք մեր ցանկությունները։ Դա կարող ենք անել՝ կենտրոնանալով հոգևոր բաների վրա (Մթ 4։4)։ Նաև պետք է թախանձագին աղոթենք Եհովային, որ օգնի՝ կառավարենք մեր ցանկությունները։ Չէ՞ որ նա գիտի, թե որն է լավագույնը մեզ համար, և թե ինչպես բավարարի մեր պատշաճ ցանկությունները (Սղ 145։16)։
ԴԻՏԻՐ «ԿՅԱՆՔԴ ԾԽԻ ՄԵ՞Ջ ԿԱՆՑԿԱՑՆԵՍ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ինչո՞ւ են ոմանք ծխում։
-
Ծխելն ինչո՞վ է վնասակար։
-
Ինչո՞ւ է սովորական և էլեկտրական ծխախոտ օգտագործելը սխալ (2Կթ 7։1)։
-
Ինչպե՞ս կարող ես հրաժարվել ծխախոտից և ձերբազատվել այդ սովորությունից։