Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Քաղաքական խռովությունները հանկարծակիի չե՞ն բերի քեզ

Քաղաքական խռովությունները հանկարծակիի չե՞ն բերի քեզ

Որքան մոտենում է այս համակարգի վերջը, այնքան շատանում են քաղաքական խռովությունները, ահաբեկչություններն ու պատերազմները (Հտն 6։4)։ Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել առաջիկա դժվարություններին։

  • Պատրաստվիր հոգևորապես։ Փնտրիր այնպիսի աստվածաշնչյան սկզբունքներ ու պատմություններ, որոնք կամրացնեն քո վստահությունը Եհովայի ու նրա կազմակերպության հանդեպ, և որոնք կօգնեն չեզոք մնալ (Առ 12։5; jr, էջ 125–126, պրբ. 23–24)։ Հիմա է ժամանակը, որ ժողովում մտերիմ ընկերներ ձեռք բերես (1Պտ 4։7, 8

  • Պատրաստվիր ֆիզիկապես։ Նախապես մտածիր, թե որտեղ ես պատսպարվելու, և առաջին անհրաժեշտության պարագաների պաշար ունեցիր։ Նաև տարհանման պլան մշակիր։ Տես, թե ինչ կա «աղետի պայուսակիդ» մեջ, և ավելացրու անհատական պաշտպանության միջոցներ (դիմակ, ձեռնոցներ և այլն) ու գումար։ Հավաստիացիր, որ ունես երեցների կոնտակտային տվյալները, նրանք էլ՝ քոնը (Ես 32։2; g17.5, էջ 3–7

Խռովության ժամանակ շարունակիր հետևել հոգևոր գրաֆիկիդ (Փպ 1։10)։ Տեղաշարժվիր միայն այն դեպքում, երբ նպատակը տեղափոխվելն է (Մթ 10։16)։ Քո ունեցած սննդի և այլ պաշարներով կիսվիր ուրիշների հետ (Հռ 12։13

ԴԻՏԻՐ «ԱՂԵՏԸ ՔԵԶ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ ՉԻ՞ ԲԵՐԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Եհովան ինչպե՞ս կարող է օգնել աղետի ժամանակ։

  • Նախապատրաստական ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել աղետից տուժածներին։