Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ծառայության ժամանակ խոսիր ընթացիկ դեպքերի մասին

Ծառայության ժամանակ խոսիր ընթացիկ դեպքերի մասին

Հիսուսը ծառայության ժամանակ սովորեցնելիս հաճախ հիշատակում էր ընթացիկ դեպքերի մասին (Ղկ 13։1–5)։ Դու նույնպես կարող ես այդպես անել, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրես Թագավորության լուրի վրա։ Օրինակ՝ ֆինանսական իրավիճակի, բնական աղետի, քաղաքացիական խռովության, թմրամոլության կամ մեկ այլ խնդրի մասին խոսելուց հետո մտածելու տեղիք տվող այսպիսի հարցեր կարող ես ուղղել՝ «Ի՞նչ եք կարծում, մի օր վերջ կլինի՞....» կամ «Ձեր կարծիքով՝ ո՞րն է.... լուծումը»։ Այնուհետև այդ թեմային առնչվող որևէ աստվածաշնչյան համար կարդա։ Եթե զրուցակցիդ հետաքրքրում է, մի տեսանյութ ցույց տուր կամ «Ուսուցանելու գործիքների արկղից» որևէ հրատարակություն առաջարկիր։ Թող որ «ամեն բան բարի լուրի համար անենք», որ հասնենք մեր տարածքում բնակվող մարդկանց սրտին (1Կթ 9։22, 23

Ո՞ր թեմաները կհետաքրքրեն ձեր տարածքի մարդկանց։