Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Պաշտպանիր քեզ հավատուրացությունից

Պաշտպանիր քեզ հավատուրացությունից

Սատանան և նրա ազդեցության տակ գտնվող մարդիկ մեր հավատը թուլացնելու նպատակով հաճախ ճշմարտությունը խառնում են ստի հետ (2Կթ 11։3)։ Օրինակ՝ Աստծու ժողովրդին վհատեցնելու համար ասորեստանցիները օգտագործեցին կես ճշմարտություններ և բացահայտ ստեր (2Տգ 32։10-15)։ Այսօր հավատուրացները նույն մեթոդն են կիրառում։ Ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել, երբ հանդիպում ենք հավատուրացական գաղափարների։ Դրանք թունավոր համարիր, քանի որ իսկապես թույն են։ Երբեք մի՛ կարդա ու մի՛ պատմիր դրանք, ինչպես նաև մի՛ արձագանքիր հավատուրացների տեղադրած նյութերին։ Խորաթափանց եղիր, որպեսզի արագ նկատես, թե արդյո՞ք այդ տեղեկության նպատակը Եհովայի ու նրա կազմակերպության հանդեպ կասկածներ գցելը չէ։ Եթե այո, մի՛ կարդա ու մի՛ լսիր այն (Հուդա 3, 4

ԴԻՏԻՐ «ՀԱՄԱՌՈՐԵՆ ՊԱՅՔԱՐԵՔ.... ՀԱՎԱՏԻ ՀԱՄԱՐ (ՀԱՏՎԱԾ)» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ինտերնետային քննարկումների ժամանակ ինչո՞ւ պետք է զգոն լինենք։

  • Ինչպե՞ս կարող ենք հետևել Հռոմեացիներ 16։17-ի հորդորին։