ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Լավագույնս օգտվո՞ւմ ես աուդիո Աստվածաշնչից
Ի՞նչ է աուդիո Աստվածաշունչը։ Աուդիո Աստվածաշունչը վերանայված «Նոր աշխարհ թարգմանության» ձայնագրությունն է։ Այն աստիճանաբար լույս է տեսնում տարբեր լեզուներով։ Աուդիո Աստվածաշնչի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանում աստվածաշնչյան կերպարների համար տարբեր ձայներ են օգտագործված։ Որպեսզի Աստծու Խոսքի ուղերձը ճշգրտորեն փոխանցվի, ընթերցանությունն արվել է համապատասխան առոգանությամբ և զգացմունքներով։
Որո՞նք են աուդիո Աստվածաշնչի օգուտներից մի քանիսը։ Նրանք, ովքեր կանոնավոր լսում են Աստվածաշնչի ձայնագրությունը, նշում են, որ Աստծու Խոսքում գրվածը իրենց մտքում կարծես կենդանանում է։ Նրանք նաև ավելի լավ են կարողանում պատկերացնել աստվածաշնչյան դեպքերը և ավելի պարզ են հասկանում գրվածը շնորհիվ այն բանի, որ Աստվածաշնչի կերպարների ձայները տարբեր են (Առ 4։5)։ Շատերն էլ ասում են, որ երբ մտահոգ կամ անհանգիստ են լինում, Աստվածաշնչի ձայնագրությունը լսելով՝ խաղաղվում են (Սղ 94։19)։
Աստծու Խոսքի բարձրաձայն ընթերցանությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա (2Տգ 34։19-21)։ Եթե աուդիո Աստվածաշունչը մասամբ կամ ամբողջությամբ առկա է քեզ հասկանալի լեզվով, ապա կարող ես այն լսելը քո հոգևոր գրաֆիկի մի մասը դարձնել։
ԴԻՏԻՐ «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՏՎԱԾ)» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻՆ
Ի՞նչը տպավորեց քեզ, երբ տեսար, թե ինչպես է ստեղծվել աուդիո Աստվածաշունչը։