ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Հաճույքո՞վ ես զրույց սկսում
Ոչ պաշտոնական զրույցը վկայություն տալու ամենահաճելի և ամենաարդյունավետ ձևերից մեկն է։ Սակայն զրույց սկսելու միտքն անգամ գուցե անհանգստացնի մեզ, եթե չափից շատ կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես ենք խոսելու հոգևոր թեմաների շուրջ։ Փոխանակ անհանգստանալու, թե վկայություն տալու համար ինչ ես ասելու, անհատական հետաքրքրություն ցույց տուր (Մթ 22։39; Փպ 2։4)։ Եթե զրույցի ընթացքում հավատիդ մասին խոսելու հարմար առիթ ստեղծվի, կարող ես օգտվել մեր գործիքներից։ Դրանք շատ են ու բազմազան։
Եթե զրույցի ընթացքում որևէ թեմա առաջ քաշվի, հետևյալ գործիքները ինչպե՞ս կարող են օգնել քեզ վկայություն տալ։
ԴԻՏԻՐ ««ԵՐԿԱԹԸ ԵՐԿԱԹՈՎ Է ՍՐՎՈՒՄ»—ԻՆՉՊԵՍ ԶՐՈՒՅՑ ՍԿՍԵԼ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻՆ
Ո՞ր երեք քայլերը կօգնեն մեզ ավելի հմտորեն զրույց վարել։