ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Քեզ նայիր Եհովայի աչքերով
«Եհովան հավանում է իր ժողովրդին» (Սղ 149։4)։ Թեպետ անկատար ենք, բայց Եհովան կենտրոնանում է մեր լավ հատկությունների վրա և գիտի մեր պոտենցիալը։ Սակայն երբեմն գուցե դժվար լինի հավասարակշռված տեսակետ ունենալ մեր անձի մասին։ Հնարավոր է՝ թերարժեքության զգացում ունենանք ուրիշների վերաբերմունքի պատճառով։ Իսկ եթե կենտրոնանանք անցյալում գործած սխալների վրա, միգուցե կասկածենք, որ Եհովան իսկապես սիրում է մեզ։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել նման զգացումները։
Հիշիր, որ Եհովան ավելին է տեսնում, քան մարդը (1Սմ 16։7)։ Դա նշանակում է, որ նա ավելի լավ է ճանաչում մեզ, քան նույնիսկ մենք ինքներս։ Աստվածաշնչի միջոցով կարող ենք տեսնել, թե Եհովան ինչպես է վերաբերվում մեզ։ Դրա համար պետք է կարդանք աստվածաշնչյան այն համարներն ու պատմությունները, որոնք ցույց են տալիս, թե Եհովան որքան շատ է սիրում իր ծառաներին։
ԴԻՏԻՐ «ՀԱՎԱՍՏԻԱՑՐՈՒ ՍՐՏԻԴ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Վազորդի և նրա հոր օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս, թե Եհովան ինչ տեսակետ ունի մեր մասին։
-
Եթե լուրջ մեղք գործած անհատը քայլեր է ձեռնարկում Եհովայի հետ իր փոխհարաբերությունները վերականգնելու համար, ապա ինչպե՞ս կարող է հավաստիացնել իր սրտին, որ Աստված սիրում է իրեն (1Հվ 3։19, 20)։
-
Եղբայրն ի՞նչ օգուտներ քաղեց, երբ կարդաց Դավթի և Հովսափատի մասին ու խորհրդածեց այդ պատմությունների շուրջ։