Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Տնտեսական ճգնաժամը քեզ հանկարծակիի չի՞ բերի

Տնտեսական ճգնաժամը քեզ հանկարծակիի չի՞ բերի

Մենք հանկարծակիի չենք գալիս, երբ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աշխարհում տնտեսական անկայուն իրավիճակ է ստեղծվում։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք ապրում ենք վերջին օրերի վերջին ժամանակներում, և Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ մեր հույսը չդնենք «անկայուն հարստության» վրա (1Տմ 6։17; 2Տմ 3։1)։ Հովսափատի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել, որ պատրաստ լինենք դիմակայելու տնտեսական ճգնաժամին։

Երբ թշնամի ազգերը ցանկանում էին հարձակվել Հուդայի վրա, Հովսափատը Եհովային ապավինեց (2Տգ 20։9-12)։ Նա նաև գործնական քայլեր ձեռնարկեց. նախապատրաստեց ժողովրդին, ամրացրեց բերդաքաղաքները և կայազորներ դրեց (2Տգ 17։1, 2, 12, 13)։ Ճիշտ կլինի, որ մենք էլ Հովսափատի նման ապավինենք Եհովային և գործնական քայլեր ձեռնարկենք նախքան դժվարությունների բախվելը։

ԴԻՏԻՐ «ԱՂԵՏԸ ՁԵԶ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ ՉԻ՞ ԲԵՐԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստված լինենք աղետին։

  • Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել ուրիշներին օգնելու համար։