Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մայիսի 6-12

ՍԱՂՄՈՍ 36-37

Մայիսի 6-12

Երգ 87 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. «Մի՛ բորբոքվիր չարագործների պատճառով»

(10ր)

Չար մարդկանց պատճառով մենք ցավ ու տառապանք ենք կրում (Սղ 36։1-4; w17.04, էջ 10, պրբ. 4

Երբ շարունակում ենք բարկացած մնալ «չարագործների պատճառով», վնասում ենք ինքներս մեզ (Սղ 37։1, 7, 8; w22.06, էջ 10, պրբ. 10

Վստահելով Եհովայի խոստումներին՝ ունենում ենք խաղաղություն (Սղ 37։10, 11; w03 12/1, էջ 13, պրբ. 20

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Չափից շատ եմ հետևո՞ւմ բռնարարքների մասին լուրերին»։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 36։6— Հավանաբար ի՞նչ նկատի ուներ սաղմոսերգուն, երբ ասաց, որ Եհովայի արդարությունը նման է նրա «ստեղծած սարերին» (it-2, էջ 445

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ (lmd, դաս 1, կետ 5)

5. Հետաքրքրություն զարգացրու

(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր մի անհատի, ով նախկինում հրաժարվել է (lmd, դաս 9, կետ 4

6. Ելույթ

(5ր) ijwbv 45։ Թեմա՝ «Ո՞րն է Սաղմոս 37։4-ի բացատրությունը» (th, դաս 13

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 33

7. Պատրա՞ստ ես «նեղության ժամանակներին»։

(15ր) Քննարկում։

Ամբողջ աշխարհում մեր եղբայրներն ու քույրերը տառապում և կորուստներ են կրում մարդածին ու բնական աղետների պատճառով (Սղ 9։9, 10)։ Ցավոք, «նեղության ժամանակներ» յուրաքանչյուրիս կյանքում կարող են լինել, ուստի պետք է նախապատրաստված լինենք։

Բացի ֆիզիկապես պատրաստ լինելուց՝ ուրիշ ի՞նչը կօգնի մեզ աղետներին պատրաստ լինել։ a

  • Նախապատրաստվիր մտովի։ Հավանական աղետների մասին իմանալը կօգնի նախապատրաստվել։ Չափազանց մի՛ կապվիր ունեցվածքիդ։ Դա կօգնի, որ ավելի իմաստնորեն ու վճռականորեն գործես՝ կարևորելով քո և ուրիշների կյանքը, ոչ թե նյութական բաները (Ծն 19։16; Սղ 36։9)։ Դա կօգնի նաև, որ աղետից հետո իրատեսական ակնկալիքներ ունենաս և շատ չվհատվես, երբ նյութական կորուստներ կրես (Սղ 37։19

  • Նախապատրաստվիր հոգևորապես։ Ամրացրու համոզվածությունդ այն բանում, որ Եհովան ցանկանում է և կարող է հոգ տանել քո մասին (Սղ 37։18)։ Պարբերաբար հիշեցրու ինքդ քեզ, որ եթե որևէ աղետ լինի, Եհովան կառաջնորդի և կաջակցի, նույնիսկ եթե աղետից հետո միայն կյանքդ «իբրև ավար» ստանաս (Եր 45։5; Սղ 37։23, 24

Եհովայի խոստումները մտքում վառ պահելով՝ «նեղության ժամանակ նրան մեր ամրոցն» ենք դարձնում (Սղ 37։39

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Աղետը ձեզ հանկարծակիի չի՞ բերի»։ Հետո ներկաներին հարցրու։

  • Եհովան ինչպե՞ս կօգնի մեզ աղետի ժամանակ։

  • Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք անել նախապատրաստված լինելու համար։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել աղետից տուժածներին։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 57 և աղոթք