Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպես օգտագործել JW Library-ն

Ինչպես օգտագործել JW Library-ն

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Կարդա Աստվածաշունչը և օրվա խոսքը

  • Կարդա «Տարեգիրքը», ամսագրեր և այլ հրատարակություններ։ Օգտագործիր էջանշանը

  • Պատրաստվիր ժողովի հանդիպումներին և ընդգծիր պատասխանները

  • Դիտիր տեսանյութեր

ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

  • Բացիր աստվածաշնչյան այն համարները, որոնց հղում է անում հռետորը։ Օգտագործիր Պատմություն հնարավորությունը, որպեսզի վերադառնաս աստվածաշնչյան այն համարին, որն արդեն բացել էիր

  • Ժողովի հանդիպմանը բազմաթիվ տպված հրատարակություններ բերելու փոխարեն՝ կարող ես էլեկտրոնային սարքով հետևել հանդիպման տարբեր մասերին ու երգել երգերը։ JW Library-ում կան այն նոր երգերը, որոնք դեռևս չկան տպված երգարանում

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

  • Հետաքրքրություն ցույց տված անհատին JW Library-ից որևէ բան ցույց տուր, այնուհետև օգնիր նրան բեռնելու այդ հավելվածը և հրատարակությունները իր էլեկտրոնային սարքի մեջ

  • Որոնման միջոցով կարող ես աստվածաշնչյան որևէ համար գտնել։ Այն գտնելու համար կարող ես գրել կա՛մ գլխավոր բառը, կա՛մ որևէ արտահայտություն

  • Տեսանյութ ցույց տուր։ Եթե տանտերը երեխաներ ունի, կարող ես ցույց տալ «Դարձիր Եհովայի ընկերը» ֆիլմաշարից որևէ տեսանյութ։ Որպեսզի հետաքրքրություն առաջացնես Աստվածաշնչի ուսումնասիրության հանդեպ, կարող ես ցույց տալ «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։ Եթե անհատը ուրիշ լեզվով է խոսում, իր լեզվով տեսանյութ ցույց տուր

  • Աստվածաշնչյան համարը այլ լեզվով ցույց տուր այն թարգմանությունից, որ արդեն բեռնել ես։ Դրա համար բացիր այդ համարը, սեղմիր համարի թվի վրա, ապա զուգահեռ թարգմանությունների նշանը