ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ....»
Ըստ Մովսիսական օրենքի՝ այն մարդը, ով ցանկանում էր բաժանվել իր կնոջից, պետք է պատրաստեր իրավական փաստաթուղթ՝ բաժանման վկայական։ Սա այն բանի համար էր, որ մարդիկ հապճեպորեն վերջ չդնեին իրենց ամուսնությանը։ Բայց Հիսուսի օրերում կրոնական առաջնորդները հեշտացրել էին ապահարզան ստանալը։ Տղամարդիկ ցանկացած պատճառով կարող էին ամուսնալուծվել իրենց կանանցից (nwtsty Մկ 10։4, 11-ի լրացուցիչ տեղեկությունները՝ «բաժանման վկայական», «իր կնոջից բաժանվում է», «շնություն է գործում նրա դեմ»)։ Հիսուսը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ամուսնական կառույցի հիմնադիրը Եհովան է (Մկ 10։2–12)։ Ամուսինն ու կինը պետք է դառնային «մեկ մարմին», և այդ միությունը պետք է հարատև լիներ։ Ըստ Մատթեոսի զուգահեռ արձանագրության՝ ամուսնալուծվելու միակ սուրբգրային հիմքը սեռական անբարոյությունն է (Մթ 19։9)։
Այսօր շատերը ամուսնությանը վերաբերվում են այնպես, ինչպես փարիսեցիները, ոչ թե ինչպես Հիսուսը։ Երբ խնդիրներ են ծագում, նրանք անմիջապես ամուսնալուծվելու մասին են մտածում։ Ի տարբերություն նրանց՝ քրիստոնյա զույգերը լուրջ են վերաբերվում իրենց ամուսնական երդմանը և ձգտում են հաղթահարել դժվարությունները՝ կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները։ «Սերն ու հարգանքը միավորում են ընտանիքը» տեսանյութը դիտելուց հետո պատասխանեք հետևյալ հարցերին։
-
Ինչպե՞ս կարող եք կիրառել Առակներ 15։1-ը ամուսնության մեջ, և ինչո՞ւ է դա կարևոր։
-
Առակներ 19։11-ը կիրառելով՝ ինչպե՞ս կարող եք խուսափել խնդիրներից։
-
Եթե ձեր ամուսնությունը քայքայման եզրին է, ամուսնալուծության մասին մտածելու փոխարեն՝ լավ կլինի՝ ո՞ր հարցերի շուրջ խորհեք։
-
Ինչպե՞ս կարող ես ավելի լավ ամուսին կամ կին լինել՝ կիրառելով Մատթեոս 7։12-ում գրված սկզբունքը։