Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Իմաստությամբ ընկերներ ընտրիր

Իմաստությամբ ընկերներ ընտրիր

Այն, ինչ պատահեց իսրայելացիներին Մովաբի հարթավայրերում, նախազգուշական օրինակ է քրիստոնյաների համար (1Կթ 10։6, 8, 11)։ Իսրայելացի տղամարդիկ, որոնք ընկերացան Մովաբի անբարո ու կռապաշտ կանանց հետ, ծանր մեղքերի մեջ ներքաշվեցին։ Դա կործանարար հետևանքների հանգեցրեց (Թվ 25։9)։ Մենք գտնվում ենք այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր չեն պաշտում Եհովային, նրանց թվում են մեր աշխատակիցները, համադասարանցիները, հարևանները, բարեկամները և այլ ծանոթներ։ Աստվածաշնչյան այս դրվագից ի՞նչ կարող ենք սովորել այն մասին, թե որքան վտանգավոր է մտերիմ ընկերություն անել Եհովային չպաշտող մարդկանց հետ։

ԴԻՏԻՐ ՀԱՏՎԱԾ «ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ» ՖԻԼՄԻՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Զամրին և մյուսները ի՞նչ սխալ մտքեր ասացին Համինին։

  • Փենեհեսն ինչպե՞ս օգնեց Համինին, որ իրավիճակին ճիշտ տեսանկյունից նայի։

  • Ի՞նչ տարբերություն կա աշխարհի մարդկանց հետ ընկերական լինելու և նրանց ընկերը լինելու միջև։

  • Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, անգամ երբ ժողովից ենք մտերիմ ընկերներ ընտրում։

  • Ինչո՞ւ պետք է զգուշանանք սոցիալական ցանցերում այնպիսի մարդկանց հետ շփվելուց, որոնց անձամբ չենք ճանաչում։