Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

33 թ.-ին Պետրոսն ու Հովհաննեսը վերնասենյակում Պասեքի պատրաստություններն են տեսնում

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Պատրաստվո՞ւմ ես հիշատակի երեկոյին

Պատրաստվո՞ւմ ես հիշատակի երեկոյին

Հիսուսը վերջին անգամ նշելու էր Պասեքը։ Դա նշանակալից իրադարձություն էր լինելու։ Մոտալուտ մահվան շունչը զգալով՝ նա ցանկանում էր Պասեքի ընթրիքն ուտել իր առաքյալների հետ և հաստատել մի նոր տարեկան արարողություն՝ Տիրոջ ընթրիքը։ Ուստի Պետրոսին ու Հովհաննեսին ուղարկեց, որ վերնասենյակում անհրաժեշտ պատրաստությունները տեսնեն (Ղկ 22։7–13; տես շապիկի նկարը)։ Սա մեզ հիշեցնում է այն նախապատրաստական աշխատանքները, որ պետք է կատարվեն մարտի 27-ին տեղի ունենալիք Հիշատակի երեկոյի համար։ Ժողովները ամենայն հավանականությամբ նախապես հոգ կտանեն կազմակերպչական հարցերի մասին՝ կապված հռետորի, խորհրդանիշների և այլնի հետ։ Իսկ ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը նախապատրաստվել այդ կարևոր օրվան։

Խորացրու գնահատանքդ Հիսուսի զոհաբերության հանդեպ։ Աստվածաշնչից կարդա Հիշատակի երեկոյի համար նախատեսված հատվածները և խորհրդածիր դրանց շուրջ։ Այդ հատվածները նշված են «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկում։ «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույցի» 16-րդ մասում ընթերցանության ավելի մանրամասն աղյուսակ կա (տես նաև «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկը, 2020 թ., ապրիլ)։ Ընտանիքները կարող են «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկից փրկանքի կարևորության վերաբերյալ տեղեկություններ գտնել և իրենց ընտանեկան երկրպագության ժամանակ ուսումնասիրել դրանք։

Հրավիրիր ուրիշներին։ Լիարժեքորեն մասնակցիր Հիշատակի երեկոյի քարոզարշավին։ Մտածիր, թե ում կարող ես հրավիրել երեկոյին, օրինակ՝ այն մարդկանց, որոնց հետ աստվածաշնչյան թեմաներով զրույցներ ես ունենում, նրանց, ում հետ նախկինում Աստվածաշունչ ես ուսումնասիրել, ծանոթներիդ, բարեկամներիդ։ Երեցները պետք է հոգ տանեն, որ ոչ ակտիվ քարոզիչները նույնպես հրավիրվեն։ Եթե որևէ մեկը չի ապրում ձեր տարածքում, ապա նրա տարածքում Հիշատակի երեկոյի անցկացման վայրի և ժամի հետ կապված տեղեկություններ կարող ես գտնել՝ jw.org կայքի գլխավոր էջի վերնամասում սեղմելով ՄԵՐ ՄԱՍԻՆ բաժնի «Հիշատակի երեկո» հղումը։

Ուրիշ ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել