Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ

Դու կարող ես ուրախություն ստանալ ծառայությունիցդ. հարցեր տուր

Դու կարող ես ուրախություն ստանալ ծառայությունիցդ. հարցեր տուր

Եհովան՝ մեր «երջանիկ Աստվածը», ուզում է, որ հաճույք ստանանք քարոզչական ծառայությունից (1Տմ 1։11)։ Եթե ջանանք ավելի հմտանալ այդ գործում, մեր ուրախությունը կմեծանա։ Սովորաբար զրույցները հարց տալով են սկսվում։ Բացի այդ՝ հարցերը խթանում են զրուցակցի հետաքրքրությունը և մղում են տրամաբանելու (Մթ 22։41–45)։ Հարցեր տալով և ուշադիր լսելով պատասխանները՝ մենք, ըստ էության, մեր զրուցակցին ասում ենք. «Դու կարևոր ես ինձ համար» (Հկ 1։19)։ Մարդու պատասխանները կօգնեն կողմնորոշվել, թե որ ուղղությամբ լավ կլինի՝ տանենք զրույցը։

ԴԻՏԻՐ «ԶԳԱ ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ — ԲԱՐԵԼԱՎԻՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ — ՀԱՐՑԵՐ ՏՈՒՐ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ լավ հատկություններ դրսևորեց Ջեյդը։

  • Նետայի հարցերը ինչպե՞ս ցույց տվեցին, որ նա հետաքրքրված է Ջեյդով։

  • Նետային ինչպե՞ս հաջողվեց հարցերի միջոցով խթանել Ջեյդի հետաքրքրությունը բարի լուրի հանդեպ։

  • Նետան հարցերի միջոցով ինչպե՞ս մղեց Ջեյդին տրամաբանելու։