Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բոլոր փորձություններն էլ վերջ ունեն

Բոլոր փորձություններն էլ վերջ ունեն

Դժվարությունների պատճառով հեշտությամբ կարող ենք վհատության գիրկն ընկնել, հատկապես երբ դրանք երկարատև են։ Դավիթը գիտեր, որ Սավուղ թագավորի հետ կապված իր խնդիրը մի օր վերջ է ունենալու, և ինքը, Եհովայի խոստման համաձայն, թագավոր է դառնալու (1Սմ 16։13)։ Հավատն օգնեց Դավթին լինել համբերատար և սպասել Եհովային։

Փորձության մեջ լինելիս իրավիճակը փոխելու համար կարող ենք գործի դնել մեր խորագիտությունը, գիտելիքները և մտածելու կարողությունը (1Սմ 21։12–14; Առ 1։4)։ Սակայն դժվարությունը կարող է շարունակվել, անգամ երբ մեր ձեռքից եկած ամեն բան արել ենք և վարվել ենք աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Նման դեպքերում պետք է համբերատար լինենք ու սպասենք Եհովային։ Շուտով նա վերջ կդնի մեր տառապանքներին և «կսրբի ամեն արտասուք» մեր աչքերից (Հտն 21։4)։ Անկախ այն բանից՝ դժվարությունը վերջ է գտնում Եհովայի միջամտությամբ, թե մեկ այլ պատճառով, մի բան հաստատ է՝ բոլոր փորձություններն էլ մի օր վերջ են ունենալու։ Այս փաստը կարող է ինչ-որ չափով մխիթարական լինել մեզ համար։

ԴԻՏԻՐ «ՄԻԱԲԱՆՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ ՊԱՌԱԿՏՎԱԾ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ դժվարությունների բախվեցին Միացյալ Նահանգների հարավում ծառայող որոշ քրիստոնյաներ։

  • Նրանք ինչպե՞ս համբերատարություն և սեր դրսևորեցին։

  • Նրանք ինչպե՞ս կարողացան կենտրոնացած մնալ «ավելի կարևոր» բաների վրա (Փպ 1։10