ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
Հապճե՞պ ես գործում
Դավթի ողջամիտ խնդրանքին Նաբաղը վիրավորական պատասխան տվեց (1Սմ 25։7–11; ia, էջ 78, պրբ. 10–12)
Դավիթը հապճեպ որոշում կայացրեց՝ սպանել Նաբաղի տան բոլոր տղամարդկանց (1Սմ 25։13, 21, 22)
Աբիգեան հետ պահեց Դավթին արյունապարտ դառնալուց (1Սմ 25։25, 26, 32, 33; ia, էջ 80, պրբ. 18)
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Հակվա՞ծ եմ հապճեպ գործելու, երբ զայրացած եմ, վհատված եմ կամ գնումներ եմ անում։ Թե՞ գործելուց առաջ մի պահ կանգ եմ առնում ու մտածում հետևանքների մասին» (Առ 15։28; 22։3)։