Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ

Օգնիր ուսումնասիրողին անձնական փոխհարաբերություն զարգացնել Եհովայի հետ

Օգնիր ուսումնասիրողին անձնական փոխհարաբերություն զարգացնել Եհովայի հետ

Եհովան ուզում է, որ սիրուց մղված ծառայենք իրեն (Մթ 22։37, 38)։ Աստծու հանդեպ սերն է օգնելու Աստվածաշունչ ուսումնասիրողին փոփոխություններ անել և հաղթահարել փորձությունները (1Հվ 5։3)։ Այդ սերը կմղի նրան մկրտվել։

Ուսումնասիրողին օգնիր տեսնել, որ Եհովան սիրում է իրեն։ Նմանատիպ հարցեր տուր՝ «Եհովայի մասին ի՞նչ ես սովորում այստեղից։ Սա ինչպե՞ս է ցույց տալիս Աստծու սերը քո հանդեպ»։ Օգնիր նրան տեսնել, թե մեր երկնային Հայրը ինչպես է աջակցում անձամբ իրեն (2Տգ 16։9)։ Պատմիր դեպքեր, թե Աստված ինչպես է պատասխանել քո կոնկրետ աղոթքներին։ Հորդորիր նրան ուշադրություն դարձնել, թե Նա ինչպես է պատասխանում իր աղոթքներին։ Երբ տեսնես, որ ուսումնասիրողը զգում է Եհովայի սերը, ու նրա սիրտն էլ Եհովայի հանդեպ է սիրով լցվում, անչափ կուրախանաս։

ԴԻՏԻՐ «ՕԳՆԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ խնդրի առաջ կանգնեց Ջեյդը։

  • Ինչպե՞ս Նետան օգնեց Ջեյդին։

  • Ջեյդն ինչպե՞ս կարողացավ հաղթահարել իր խնդիրը։