ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Երեք քայլ, որոնք կօգնեն ապավինել Եհովային
Դավիթը հաղթանակ տարավ Գողիաթի դեմ, քանի որ ապավինեց Եհովային (1Սմ 17։45)։ Եհովան ուզում է իր զորությունն օգտագործել հօգուտ իր բոլոր ծառաների (2Տգ 16։9)։ Ինչպե՞ս կարող ենք վստահել Եհովային, ոչ թե մեր անձնական փորձին և ունակություններին։ Նկատի առնենք երեք քայլ։
-
Հաճախ աղոթիր։ Մի՛ աղոթիր միայն սխալ անելուց հետո, որ ներում ստանաս։ Աղոթիր նաև, երբ գայթակղության առաջ ես կանգնած, որ Եհովան ուժ տա քեզ՝ դիմակայես դրան (Մթ 6։12, 13)։ Աղոթիր ոչ միայն, որ Եհովան օրհնի արդեն իսկ կայացրածդ որոշումները, այլև նախքան որոշումներ կայացնելդ աղոթիր, որ առաջնորդություն և իմաստություն տա քեզ (Հկ 1։5)։
-
Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության գրաֆիկ ունեցիր։ Աստվածաշունչը կարդա ամեն օր (Սղ 1։2)։ Ժամանակ հատկացրու, որ խորհրդածես աստվածաշնչյան օրինակների շուրջ և կիրառիր սովորածդ (Հկ 1։23–25)։ Մի՛ վստահիր ծառայության մեջ ունեցած քո փորձին, այլ նախապես պատրաստվիր։ Ժողովի հանդիպումներից լիարժեք օգուտներ քաղիր՝ նախօրոք ուսումնասիրելով քննարկվելիք նյութը։
-
Համագործակցիր Եհովայի կազմակերպության հետ։ Տեղեկացված եղիր կազմակերպության տված ամենաթարմ առաջնորդությանը և անմիջապես դրա համաձայն վարվիր (Թվ 9։17)։ Հետևիր երեցների տված խորհուրդներին ու հրահանգներին (Եբ 13։17)։
ԴԻՏԻՐ «ՀԱԼԱԾԱՆՔԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ ՈՉ ՄԻ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԵՆՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
• Ի՞նչ վախեր ունեին մեր եղբայրներն ու քույրերը։
• Ի՞նչն օգնեց նրանց հաղթահարել իրենց վախերը։