ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
Ամեն օր մենք տարբեր որոշումներ ենք կայացնում։ Աշխարհում մարդիկ որոշումներ կայացնելիս հաճախ զգացմունքներով են առաջնորդվում կամ պարզապես հետևում են մեծամասնությանը (Ելք 23։2; Առ 28։26)։ Իսկ նրանք, ովքեր ապավինում են Եհովային, «հաշվի են առնում նրան», այսինքն՝ կիրառում են աստվածաշնչյան սկզբունքները (Առ 3։5, 6)։
Յուրաքանչյուր համարի դիմաց նշիր մի իրավիճակ, որի ժամանակ այն կօգնի իմաստուն որոշում կայացնել։
ԴԻՏԻՐ «ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՀԱՎԱՏԻ ՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՉ ԹԵ ԱՆՀԱՎԱՏՆԵՐԻՆ — ՄՈՎՍԵՍԻՆ, ՈՉ ԹԵ ՓԱՐԱՎՈՆԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻՆ
Աստվածաշնչյան օրինակն ինչպե՞ս օգնեց եղբորը, որ ճիշտ որոշում կայացնի։