ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
«Իմ սիրտը ընդմիշտ այնտեղ կլինի»
Եհովան տաճարն ընտրեց որպես իրեն երկրպագություն մատուցելու վայր (2Տգ 7։11, 12)։
Ասելով, որ իր սիրտն ընդմիշտ այնտեղ է լինելու՝ Եհովան նկատի ուներ, որ ինքը խորապես հետաքրքրված էր լինելու այն ամենով, ինչը տեղի էր ունենալու տաճարում (2Տգ 7։16; w02 11/15, էջ 5, պրբ. 1)։
Եթե իսրայելացիները այլևս «ամբողջ սրտով» չքայլեին Եհովայի առաջ, նա թույլ կտար, որ տաճարը կործանվեր (2Տգ 6։14; 7։19-21; it-2, էջ 1077-1078)։
Տաճարի նվիրման ժամանակ մարդիկ հավանաբար կարծում էին, որ իրենց սրտերը ընդմիշտ այնտեղ կլինեն։ Բայց, ցավոք, նրանք աստիճանաբար կորցրեցին ճշմարիտ երկրպագության հանդեպ իրենց խանդավառությունը։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ, որ սիրտս մաքուր երկրպագության մեջ է»։