Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ապրիլի 1-7

ՍԱՂՄՈՍ 23-25

Ապրիլի 1-7

Երգ 4 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. «Եհովան իմ Հովիվն է»

(10ր)

Եհովան առաջնորդում է մեզ (Սղ 23։1-3; w11 5/1, էջ 31, պրբ. 3

Եհովան պաշտպանում է մեզ (Սղ 23։4; w11 5/1, էջ 31, պրբ. 4

Եհովան կերակրում է մեզ (Սղ 23։5; w11 5/1, էջ 31, պրբ. 5

Եհովան հոգ է տանում իր ծառաների մասին այնպես, ինչպես սիրառատ հովիվն է հոգ տանում իր գառների մասին։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Եհովան ինչպե՞ս է հոգ տարել անձամբ իմ մասին»։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 23։3— Ի՞նչ են «արդարության շավիղները», և ի՞նչը կօգնի, որ չշեղվենք դրանցից (w11 2/15, էջ 24, պրբ. 1-3

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչից քաջալերական համար ընթերցիր մեկի համար, ում մտահոգում են իր շուրջը կատարվող դեպքերը (lmd, դաս 2, կետ 5

5. Վերայցելիր

(4ր) ՏՆԵՏՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացրու այն մարդու հետ, որը վերցրել է «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը (lmd, դաս 9, կետ 3

6. Աշակերտներ պատրաստիր

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 54

7. Մենք մերժում ենք «օտարների ձայնը»

(15ր) Քննարկում

Ոչխարները ճանաչում են իրենց հովվի ձայնը և հետևում են նրան, իսկ օտարականից փախչում են, որովհետև նրա ձայնը չեն ճանաչում (Հվ 10։5)։ Նմանապես մենք ենք լսում մեր սիրելի ու վստահելի հոգևոր հովիվների՝ Եհովայի և Հիսուսի ձայնը (Սղ 23։1; Հվ 10։11)։ Մենք մերժում ենք օտարների ձայնը, որոնք «շինծու խոսքերով» փորձում են թուլացնել մեր հավատը (2Պտ 2։1, 3

Ծննդոց երրորդ գլխում նկարագրվում է, թե ինչպես առաջին անգամ երկրի վրա լսվեց օտարի ձայնը։ Սատանան մոլորեցրեց Եվային՝ թաքցնելով իր ինքնությունը։ Ձևացնելով, թե նրա ընկերն է՝ Եհովայի խոսքերի ու մղումների մասին ստեր ասաց։ Ցավոք, Եվան լսեց նրան, ինչը անասելի տառապանք պատճառեց թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքին։

Այսօր Սատանան փորձում է կասկածներ սերմանել Եհովայի և նրա կազմակերպության վերաբերյալ՝ տարածելով բացասական տեղեկություններ, կեսճշմարտություններ և բացարձակ ստեր։ Երբ մենք լսում ենք օտարի ձայնը, պիտի փախչենք։ Հետաքրքրությունից մղված՝ անգամ մի պահ լսելը վտանգավոր է։ Քանի՞ բառ էր հարկավոր Սատանային, որ այդ կարճ զրույցի ընթացքում մոլորեցներ Եվային (Ծն 3։1, 4, 5)։ Իսկ ի՞նչ անել, եթե մեզ սիրող մեկը, լավ մղումներից ելնելով, ուզում է Եհովայի կազմակերպության մասին բացասական տեղեկություններ ասել։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Մերժիր «օտարների ձայնը»»։ Հետո ունկնդիրներին հարցրու։

Ի՞նչ սովորեցիր այն բանից, թե ինչպես վարվեց Ջեյդը, երբ նրա ոչ Վկա մայրը փորձեց բացասական բաներ ասել Եհովայի կազմակերպության մասին։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 55 և աղոթք