Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ապրիլի 29-մայիսի 5

ՍԱՂՄՈՍ 34-35

Ապրիլի 29-մայիսի 5

Երգ 10 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Եհովային գովաբանիր ամեն ժամանակ

(10ր)

Դավիթը օրհնում՝ գովաբանում էր Եհովային, նույնիսկ երբ դժվարությունների մեջ էր (Սղ 34։1; w07 3/1, էջ 22, պրբ. 11

Դավիթը Եհովայով էր պարծենում, ոչ թե ինքն իրենով (Սղ 34։2-4; w07 3/1, էջ 22, պրբ. 13

Դավթի գովաբանական խոսքերը ուժ տվեցին նրա հետ եղողներին (Սղ 34։5; w07 3/1, էջ 23, պրբ. 15

Աբիմելեքից ազատվելուց հետո Դավթին անապատում միացան 400 տղամարդիկ, որոնք վիրավորված ու դժգոհ էին Սավուղից (1Սմ 22։1, 2)։ Այս սաղմոսը գրելիս Դավիթը հավանաբար նկատի ուներ վերոնշյալ մարդկանց (Սղ 34, ենթախորագիր)։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Ժողովի հաջորդ հանդիպման ընթացքում ինչ-որ մեկի հետ զրուցելիս ինչպե՞ս կարող եմ գովաբանել Եհովային»։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 35։19— Ի՞նչ նկատի ուներ Դավիթը, երբ Եհովային խնդրեց իրեն ատողներին թույլ չտալ, որ «իրար աչքով» անեն (w06 5/15, էջ 20, պրբ. 2

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(2ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրույցն ավարտվում է, ու դու չես կարողանում վկայություն տալ (lmd, դաս 1, կետ 4

5. Վերայցելիր

(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ (lmd, դաս 2, կետ 4)

6. Բացատրիր հավատալիքներդ

(5ր) Ցուցադրում։ ijwfq, էջ 59։ Թեմա՝ «Ինչպե՞ս են Եհովայի վկաները որոշում՝ տվյալ տոնը ընդունելի է, թե ոչ» (th, դաս 17

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 59

7. Հանդիպումներին Եհովային գովաբանելու երեք ձև

(15ր) Քննարկում

Ժողովի հանդիպումները Եհովային գովաբանելու հրաշալի հնարավորություն են։ Ահա դա անելու երեք կերպ։

Զրույցներ։ Ուրիշների հետ զրուցելիս խոսիր Եհովայի բարության մասին (Սղ 145։1, 7)։ Հետաքրքիր նյո՞ւթ ես կարդացել կամ լսել, որն օգնել է քեզ։ Ծառայության ժամանակ լավ դե՞պք է եղել։ Ինչ-որ մեկը իր խոսքով կամ գործով ոգևորե՞լ է քեզ։ Ստեղծագործությունների մեջ ինչ-որ բան տպավորե՞լ է քեզ։ Այս բոլորը պարգևներ են Եհովայից (Հկ 1։17)։ Հանդիպումներին մի փոքր շուտ գնա, որ ուրիշների հետ խոսելու ժամանակ ունենաս։

Մեկնաբանություններ։ Փորձիր ամեն հանդիպման ժամանակ առնվազն մեկ մեկնաբանություն տալ (Սղ 26։12)։ Կարող ես հարցին կոնկրետ պատասխանել, հավելյալ միտք կամ աստվածաշնչյան համար նշել, մեկնաբանել նկարը, ցույց տալ, թե ինչպես կարելի է կիրառել նշված տեղեկությունը։ Քանի որ ուրիշները նույնպես ձեռք կբարձրացնեն, կարող ես մի քանի մեկնաբանություն պատրաստել։ Եթե մեր մեկնաբանությունները 30 վայրկյան կամ ավելի կարճ տևեն, «Աստծուն գովաբանության զոհ մատուցելու» հնարավորություն շատերը կունենան (Եբ 13։15

Երգեր։ Թագավորության երգերը ոգևորությամբ երգիր (Սղ 147։1)։ Գուցե ամեն հանդիպմանը քեզ չհարցնեն, հատկապես եթե ժողովը մեծ է, բայց դու միշտ հնարավորություն ունես փառաբանական երգեր երգելու։ Նույնիսկ եթե մտածում ես, թե լավ չես երգում, հիշիր՝ լավագույնդ տալով՝ կուրախացնես Եհովային (2Կթ 8։12)։ Տանը երգերը երգելով՝ կարող ես նախապես պատրաստվել։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Մեր պատմությունը. միշտ շարժման մեջ— Երգելու պարգևը (մաս 1)»։ Հետո ունկնդիրներին հարցրու։

Մեր ժամանակակից կազմակերպության պատմության սկզբում ինչպե՞ս ենք ցույց տվել, որ երգերով Եհովային գովաբանելը կարևոր է։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | 2024 թ. տարածաշրջանային համաժողովի երգը և աղոթք