Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մարտի 4-10

ՍԱՂՄՈՍ 16-17

Մարտի 4-10

Երգ 111 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Մեր կյանքում ամեն բարիք Եհովայից է

(10ր)

Եհովային սիրող մարդկանց հետ ընկերությունը երջանկացնում է մեզ (Սղ 16։2, 3, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.; w18.12, էջ 26, պրբ. 11

Եհովայի հետ ընկերությունը մեզ բավարարվածության զգացում է տալիս (Սղ 16։5, 6; w14 2/15, էջ 29, պրբ. 4

Եհովայի տված հոգևոր պաշտպանության շնորհիվ մենք մեզ ապահով ենք զգում (Սղ 16։8, 9; w08 2/15, էջ 3, պրբ. 2-3

Դավթի պես՝ մենք իմաստալից կյանքով ենք ապրում, քանի որ մեր կյանքը պտտվում է Եհովային ծառայելու շուրջ, իսկ նա մեր բոլոր բարիքների Աղբյուրն է։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Ճշմարտությունն իմանալուց հետո ինչպե՞ս է կյանքս փոխվել դեպի լավը»։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 17։8— Ի՞նչ է նշանակում Աստվածաշնչում նշված «աչքի բիբ» արտահայտությունը (it-2, էջ 714

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(1ր) ՏՆԵՏՈՒՆ։ Առաջարկիր Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը (th, դաս 11

5. Զրույց սկսիր

(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ Առաջարկիր Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը։ Հետո, երբ մարդը հետաքրքրություն է դրսևորում, ցույց տուր և քննարկիր «Հիշիր Հիսուսի մահը» տեսանյութը (th, դաս 9

6. Զրույց սկսիր

(2ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Առաջարկիր Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը (th, դաս 2

7. Աշակերտներ պատրաստիր

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 20

8. Ինչպե՞ս նախապատրաստվենք Հիշատակի երեկոյին

(15ր) Քննարկում

Հնազանդվելով Հիսուսի պատվերին՝ մարտի 24-ին՝ կիրակի օրը, հավաքվելու ենք, որպեսզի հիշենք Հիսուսի մահը, որը պատմության մեջ հայտնի մեծագույն սիրո երկու օրինակների ապացույցն է (Ղկ 22։19; Հվ 3։16; 15։13)։ Ինչպե՞ս պատրաստվենք այս հատուկ օրվան։

  • Որքան հնարավոր է շատ մասնակցիր քարոզարշավին, որ մարդկանց հրավիրես հատուկ ելույթին և Հիշատակի երեկոյին։ Կազմիր այն մարդկանց ցուցակը, որոնց ուզում ես հրավիրել, և հրավիրիր նրանց։ Եթե ինչ-որ մեկը քո տարածքում չի ապրում, jw.org կայքում գտիր նրա տարածքում անցկացվող հանդիպման ժամն ու վայրը։

  • Մարտ ու ապրիլ ամիսներին ընդլայնիր ծառայությունդ։ Կարո՞ղ ես նպատակ դնել 15 կամ 30 ժամով ենթառահվիրա ծառայել։

  • Մարտի 18-ից սկսիր կարդալ Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր դեպքերը։ Կարող ես որոշել, թե ամեն օր որքան նյութ կարդալ 6-7-րդ էջերում գտնվող «2024թ. Հիշատակի երեկո. Աստվածաշնչի ընթերցանություն» գրաֆիկից։

  • Հիշատակի երեկոյի օրը jw.org կայքում դիտիր առավոտյան երկրպագության հատուկ ծրագիրը։

  • Հիշատակի երեկոյին ջերմորեն ողջունիր նորեկներին և ոչ ակտիվ քարոզիչներին։ Առաջարկիր հանդիպումից հետո պատասխանել նրանց հարցերին։ Պայմանավորվիր այցելել նրանց, որ օգնես՝ ավելին իմանան։

  • Հիշատակի երեկոյից առաջ ու հետո խորհիր փրկագնի մասին։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Հիշիր Հիսուսի մահը»։ Հետո ունկնդիրներին հարցրու։

Հիշատակի երեկոյի քարոզարշավի ընթացքում ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս տեսանյութը։

9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 73 և աղոթք