Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 1–5

Հոբը պահեց իր անարատությունը փորձության ներքո

Հոբը պահեց իր անարատությունը փորձության ներքո

Հոբն ապրել է Հուս երկրում այն տարիներին, երբ իսրայելացիները ստրուկ էին Եգիպտոսում։ Թեև նա իսրայելացի չէր, բայց Եհովայի նվիրված երկրպագուներից էր։ Նա մեծ ընտանիք ուներ, շատ հարստություն և հեղինակավոր մարդ էր իր շրջապատում։ Նաև պատվավոր խորհրդական էր և անաչառ դատավոր։ Նա առատաձեռն էր աղքատի և կարիքավորի հանդեպ։ Հոբը անարատ մարդ էր։

Հոբը հստակ ցույց տվեց, որ Եհովան էր իր կյանքում ամենակարևոր Անձնավորությունը

1:8–11, 22; 2:2–5

  • Սատանան ուշադրություն դարձրեց Հոբի անարատությանը։ Նա չժխտեց, որ Հոբը հնազանդվում է Եհովային, այլ կասկածի տակ դրեց նրա մղումները։

  • Սատանան պնդեց, որ Հոբը եսասիրական մղումներից ելնելով է ծառայում Եհովային։

  • Սատանայի բարձրացրած հարցին պատասխանելու համար Եհովան թույլ տվեց, որ նա փորձության ենթարկի այդ հավատարիմ մարդուն. նա փորձեց Հոբին նրա կյանքի բոլոր բնագավառներում։

  • Երբ Հոբը պահեց իր անարատությունը, Սատանան հարցականի տակ դրեց բոլոր մարդկանց անարատությունը։

  • Հոբը մեղք չգործեց Աստծու դեմ, ոչ էլ մեղադրեց նրան որևէ սխալ բան անելու մեջ։