Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 6–10

Հավատարիմ Հոբը իր ցավն է արտահայտում

Հավատարիմ Հոբը իր ցավն է արտահայտում

Հոբը զրկվել էր հարազատներից, կորցրել էր ողջ ունեցվածքը և տառապում էր սարսափելի հիվանդությունից։ Սատանան փորձեց վհատության միջոցով կոտրել նրա անարատությունը, բայց Հոբը մնաց հավատարիմ։ Ժամանեցին երեք «ընկերները»։ Նրանք ձևացրին, թե կարեկցում են Հոբին և յոթ օր նրա հետ լուռ նստեցին ու ոչ մի մխիթարական խոսք չասացին նրան։ Իսկ հետո սկսեցին մեղադրել և դատապարտել նրան։

Հոբը նվիրված մնաց Եհովային՝ չնայած խիստ ճնշմանը

6:3; 7:16; 9:20–22; 10:1, 12

  • Ծայրահեղ վշտի մեջ Հոբը սխալ եզրահանգումներ արեց։ Նա սխալմամբ եզրակացրեց, որ Աստծու համար միևնույնն է՝ ինքը հավատարիմ կմնա իրեն, թե ոչ։

  • Վհատության պատճառով Հոբը չմտածեց, թե ուրիշ ինչ հնարավոր պատճառներով կարող է տառապել։

  • Թեև նա վշտահար էր, բայց իրեն մեղադրողների առաջ շարունակեց խոսել Եհովայի հանդեպ ունեցած իր սիրո մասին։