Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Հարությունը հնարավոր է փրկանքի շնորհիվ

Հարությունը հնարավոր է փրկանքի շնորհիվ

Հիշատակի երեկոն մեզ հրաշալի հնարավորություն է տալիս խորհրդածելու այն օրհնությունների շուրջ, որ հնարավոր են դառնալու փրկանքի շնորհիվ։ Դրանցից մեկը հարությունն է։ Եհովան ի սկզբանե չէր նպատակադրել, որ մարդիկ մահանային։ Ահա թե ինչու մարդու ամենամեծ ցավը հարազատի կորուստն է (1Կթ 15:26)։ Հիսուսը ցավ զգաց, երբ տեսավ, որ իր աշակերտները սգում են Ղազարոսի մահը (Հվ 11:33–35)։ Քանի որ Հիսուսը կատարելապես արտացոլում է իր Հորը, կարող ենք վստահ լինել, որ Եհովան նույնպես ցավ է ապրում, երբ տեսնում է, որ մենք սգում ենք մեր հարազատի մահը (Հվ 14:7)։ Եհովան կարոտով սպասում է այն ժամանակին, երբ հարություն է տալու իր ծառաներին։ Մենք էլ պետք է անձկությամբ սպասենք (Հոբ 14:14, 15

Քանի որ Եհովան կարգ ու կանոնի Աստված է, ողջամիտ է եզրակացնել, որ հարությունը տեղի է ունենալու ըստ հերթականության (1Կթ 14:33, 40)։ Այլևս թաղումներ չեն լինի։ Փոխարենը՝ հարություն առածների համար կկազմակերպվեն ուրախալի հավաքույթներ։ Խորհրդածո՞ւմ ես հարության մասին, հատկապես երբ վշտի մեջ ես (2Կթ 4:17, 18)։ Շնորհակալություն հայտնո՞ւմ ես Եհովային փրկանքի համար և այն բանի, որ Սուրբ Գրքում արձանագրել է, որ մահացածները հարություն են առնելու (Կղ 3:15

  • Քո ընկերներից և հարազատներից ո՞ւմ հարությանն ես հատկապես սպասում։

  • Աստվածաշնչյան կերպարներից հատկապես ո՞ւմ ես ուզում հանդիպել և զրուցել։