Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 11–15

Հոբը համոզված էր, որ հարություն է լինելու

Հոբը համոզված էր, որ հարություն է լինելու

Հոբը հավատում էր, որ Աստված ի զորու է հարություն տալու իրեն

14:7–9, 13–15

  • Հոբը օգտագործեց ծառի, թերևս ձիթենու օրինակը, որ բացատրի, թե ինչու է համոզված, որ Աստված ի զորու է հարություն տալու իրեն։

  • Ձիթենու տարածվող արմատային համակարգը կարող է ինքնուրույն վերականգնվել, նույնիսկ եթե ծառի բունը կտրվել է կամ կոտրվել։ Քանի դեռ արմատները մեռած չեն, ծառը նորից շիվեր կտա։

  • Նույնիսկ երկար երաշտից հետո, երբ սկսում են անձրևները, ձիթենու չոր բունը կարող է կրկին շիվեր տալ, որոնք, բարձրանալով արմատից, «նոր տունկի պես ճյուղ են արձակում»։