Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. պատրաստիր ամսագրերի քո մատուցումը

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. պատրաստիր ամսագրերի քո մատուցումը

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Թեև հանդիպման ձեռնարկում ներկայացված են մատուցումներ, բայց դրանք ընդամենը տարբերակներ են։ Դու պետք է քո բառերով մատուցում անես։ Գուցե ուրիշ մոտեցում ցուցաբերես կամ մտածես, որ մեկ ուրիշ թեմա ավելի հարմար կլինի ձեր տարածքի համար։ Ուստի ամսագիրը ընթերցելուց, մատուցումը վերլուծելուց և տեսանյութերը դիտելուց հետո կարող ես հետևյալ առաջարկների օգնությամբ պատրաստել քո մատուցումը։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

Հարցրու քեզ. «Կարո՞ղ եմ այս մատուցումներից որևէ մեկն օգտագործել»։

ԱՅՈ

  • Մտածիր, թե ինչպես ես սկսելու զրույցը։ Ողջույնից հետո ասա, թե ինչու ես այցելել (օրինակ՝ «Իմ այցելության նպատակն է...»)։

  • Մտածիր, թե ինչպես պետք է անցում անես հարցից սուրբգրային համարին, իսկ հետո առաջարկիդ (օրինակ՝ սուրբգրային համարը կարդալուց առաջ կարող ես ասել. «Այդ հարցի պատասխանը կարող ենք գտնել այստեղ»)։

ՈՉ

  • Ամսագրից ընտրիր մի թեմա, որը հետաքրքրել է քեզ և կհետաքրքրի քո տարածքի մարդկանց։

  • Մտածիր, թե ինչ հարց տաս, որ իմանաս բնակչի տեսակետը և կարողանաս շարունակել զրույցը (օրինակ՝ կարող ես տալ ամսագրի 2-րդ էջի հարցերը)։ Զգույշ եղիր, որ չտաս այնպիսի հարցեր, որոնք նրան անհարմար վիճակի մեջ կդնեն։

  • Մտածիր, թե ինչ սուրբգրային համար ես կարդալու (եթե առաջարկում ես «Արթնացեք»-ը, աստվածաշնչյան համար կարդալը թողնվում է քո հայեցողությանը, քանի որ այս ամսագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր քիչ գիտելիքներ ունեն Աստվածաշնչից և գուցե չեն վստահում կրոններին)։

  • Մի քանի նախադասությամբ բացատրիր բնակչին, թե ինչ օգուտներ նա կստանա հոդվածն ընթերցելուց։

ԵՐԿՈՒՍՒ ԴԵՊՔՈՒՄ

  • Վերայցելության համար հարց նախապատրաստիր։

  • Գրառումներ արա, որ հիշես, թե ինչ պետք է ասես հաջորդ անգամ։