Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ողջունենք մեր հյուրերին

Ողջունենք մեր հյուրերին

Ակնկալվում է, որ մարտի 23-ին ավելի քան 12 միլիոն հյուրեր կունենանք Հիշատակի երեկոյին։ Նրանք լավ վկայություն կստանան, մինչ հռետորը կխոսի Եհովայի տված պարգևի՝ փրկանքի մասին, որի շնորհիվ մարդիկ օրհնվելու են (Ես 11:6–9; 35:5, 6; 65:21–23; Հվ 3:16)։ Սակայն միայն հռետորը չէ, որ վկայություն է տալու նրանց։ Բոլորս կարող ենք ջերմորեն ողջունել հյուրերին (Հռ 15:7)։ Ահա որոշ առաջարկներ։

  • Փոխանակ նստելու և սպասելու ծրագրի սկսվելուն՝ մոտեցիր այցելուներին և ոչ ակտիվ քարոզիչներին՝ ջերմորեն ժպտալով և ընկերաբար ողջունելով նրանց։

  • Ուշադիր եղիր ոչ միայն այն մարդկանց հանդեպ, որոնց դու ես հրավիրել, այլև նրանց հանդեպ, ովքեր քո հյուրերը չեն։ Առաջարկիր հյուրերին նստել քո կողքին և օգտվել քո Աստվածաշնչից ու երգարանից։

  • Ելույթից հետո պատրաստ եղիր պատասխանելու հարցերին։ Եթե քո ժողովը պետք է արագ ազատի սրահը, որպեսզի մեկ ուրիշ ժողով անցկացնի հանդիպումը, պայմանավորվիր հետաքրքրվող անհատի հետ, որ մի քանի օրվա ընթացքում այցելես նրան։ Եթե չունես նրա կոնտակտային տվյալները, կարող ես ասել. «Կուզենայի ձեր կարծիքն իմանալ ծրագրի վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել ձեզ հետ»։