Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մատուցումներ

Մատուցումներ

ԴԻՏԱՐԱՆ

Հարց։ Ձեզ ծանո՞թ են այս հայտնի խոսքերը։

Աստվածաշնչյան համար։ Հվ 3:16

Առաջարկ։ «Դիտարանի» այս համարում բացատրվում է, թե ինչպես Հիսուսի տառապանքն ու մահը կարող են օգուտ բերել ձեզ։

ԴԻՏԱՐԱՆ (վերջին էջ)

Հարց։ Ուշադրություն դարձրեք այս հարցին և որոշ տարածված պատասխանների։ [Կարդա առաջին հարցը և թվարկված տարբերակները]։ Իսկ դո՞ւք ինչ կպատասխանեիք։

Աստվածաշնչյան համար։ Մթ 4:1–4

Առաջարկ։ Քանի որ Բանսարկուն խոսեց Հիսուսի հետ և փորձեց նրան, ուրեմն նա պարզապես չարության խորհրդանիշ չէ։ Իսկ ուրիշ ի՞նչ է ասում Աստվածաշունչը Սատանայի մասին։ Այս հոդվածում կարող եք կարդալ այդ մասին։

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍ

Առաջարկ։ Մենք հրավիրում ենք ձեզ ներկա լինելու մի շատ կարևոր միջոցառման։ Մարտի 23-ին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հավաքվելու են՝ նշելու Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն և լսելու Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ այն մասին, թե ինչպես նրա մահը կարող է օգուտներ բերել մեզ։ Այս հրավիրատոմսում գրված է այդ հանդիպման ժամը և վայրը։ Ուրախ կլինենք, եթե կարողանաք գալ։

ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը։