Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպես օգտագործել «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր» գրքույկը

Ինչպես օգտագործել «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր» գրքույկը

«Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր» գրքույկը նախատեսված է ամեն ուսումնասիրության սկզբում կամ վերջում ուսումնասիրողի հետ քննարկելու համար։ * 1–4-րդ դասերը օգնում են ուսումնասիրողին հասկանալու, թե ովքեր են Եհովայի վկաները։ 5–14-րդ դասերը նրանց ծանոթացնում են մեր գործունեությանը։ Իսկ 15–28- րդ դասերը օգնում են ուսումնասիրողին հասկանալու, թե ինչպես է գործում մեր կազմակերպությունը։ Սովորաբար լավագույն տարբերակը դասերը հերթականությամբ քննարկելն է, բայց եթե ուսումնասիրողին այդ պահին հետաքրքրում է որևէ կոնկրետ թեմա, կարելի է հերթականությունը խախտել։ Յուրաքանչյուր դաս մեկ էջ է զբաղեցնում, և այն սովորաբար կարելի է քննարկել հինգից տասը րոպեում։

  • Ուշադրություն հրավիրիր վերնագրի վրա, որը հարցի տեսքով է։

  • Միասին կարդացեք դասը կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մաս առ մաս։

  • Քննարկեք կարդացած նյութը։ Օգտվիր նկարներից և էջի ներքևում գտնվող հարցերից։ Անհրաժեշտության դեպքում կարդա և քննարկիր նշված համարները։ Ցույց տուր, թե ինչպես են ենթավերնագրերը պատասխանում վերնագրի հարցին։

  • Եթե դասի մեջ կա «Իմացիր ավելին» շրջանակ, ապա այն միասին կարդացեք։ Քաջալերիր ուսումնասիրողին, որ հետևի շրջանակում տրված հորդորին։

^ պարբ. 3 Գրքույկի ամենաթարմ տարբերակը օնլայն տարբերակն է։