Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ | ԵՐԵՄԻԱ 12–16

Իսրայելը մոռացավ Եհովային

Իսրայելը մոռացավ Եհովային

Աստված Երեմիային մի դժվարին հանձնարարություն տվեց, որի միջոցով պատկերավոր կերպով ցույց էր տալու, որ վճռել է պատժել Հուդայի և Երուսաղեմի հպարտ բնակիչներին։

Երեմիան կտավե գոտի գնեց

13։1, 2

  • Մեջքին կապված գոտին խորհրդանշում էր Եհովայի և նրա ժողովրդի մտերիմ փոխհարաբերությունները։

Երեմիան գոտին տարավ Եփրատ գետի մոտ

13։3–5

  • Նա այն թաքցրեց ժայռի խոռոչում և վերադարձավ Երուսաղեմ։

Երեմիան կրկին գնաց Եփրատ գետի մոտ, որ գոտին հետ բերի

13։6, 7

  • Գոտին փտել էր։

Եհովան Երեմիային բացատրեց նրա հանձնարարության նշանակությունը միայն այն բանից հետո, երբ վերջինս կատարեց այն

13։8–11

  • Առաջին հայացքից անկարևոր և անիմաստ թվացող այդ հարցում Երեմիայի պատրաստակամ հնազանդությունը նպաստեց, որ Եհովան իրականացնի ժողովրդի սրտին հասնելու իր նպատակը։