Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ուսումնասիրողին սովորեցնենք պատրաստվել ուսումնասիրությանը

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ուսումնասիրողին սովորեցնենք պատրաստվել ուսումնասիրությանը

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Երբ ուսումնասիրողը նախօրոք պատրաստվում է, ավելի հեշտ է ըմբռնում և մտապահում այն, ինչ սովորեցնում ենք իրեն։ Որքան լավ հասկանա և հիշի իր սովորածը, այնքան ավելի արագ կառաջադիմի։ Հոգևորապես արթուն մնալու համար նա մկրտվելուց հետո էլ պետք է պատրաստվի ժողովի հանդիպումներին և ծառայությանը (Մթ 25։13)։ Եթե նա սովորի ուսումնասիրություն անել և ուսումնասիրության լավ գրաֆիկ ունենա, դա օգուտ կբերի նրան ողջ կյանքում։ Ուստի լավ կլինի՝ հենց սկզբից օգնենք նրան, որ ուսումնասիրությանը պատրաստվելու սովորություն զարգացնի։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Լավ օրինակ եղիր (Հռ 2։21)։ Ամեն ուսումնասիրությունից առաջ պատրաստվիր՝ ի մտի ունենալով տվյալ մարդուն (km 11/15, էջ 3)։ Նրան ցույց տուր, որ ինքդ էլ ես պատրաստվել և ընդգծումներ արել քո ձեռնարկում։

  • Հորդորիր նրան պատրաստվել ուսումնասիրությանը։ Երբ ուսումնասիրությունը սկսում է կանոնավոր բնույթ կրել, բացատրիր, որ պատրաստվելը Աստվածաշնչի ուսումնասիրության մաս է կազմում և ասա, թե ինչ օգուտներ է բերում։ Գործնական խորհուրդներ տուր, թե ինչպես կարող է ժամանակ գտնել պատրաստվելու համար։ Որպեսզի ուսումնասիրողը հասկանա, թե որքան օգտակար է նախապատրաստվելը, որոշ քարոզիչներ ուսումնասիրության ընթացքում թույլ են տալիս, որ նա օգտվի իրենց ձեռնարկից, որտեղ ընդգծումներ կան։ Գովիր նրան, երբ նա պատրաստված է լինում։

  • Գործնականում ցույց տուր, թե ինչպես է հարկավոր պատրաստվել։ Որոշ քարոզիչներ սկզբնական շրջանում մի ամբողջ ուսումնասիրություն են հատկացնում, որ ուսումնասիրողին ցույց տան՝ ինչպես է հարկավոր պատրաստվել։