Զրույցների օրինակներ
●○○ ԱՌԱՋԻՆ ԶՐՈՒՅՑ
Հարց։ Ի՞նչ նպատակով է Աստված ստեղծել մարդկանց։
Աստվածաշնչյան համար։ Ծն 1։28
Բաց հարց։ Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստված կիրականացնի մարդկանց հետ կապված իր նպատակը։
○●○ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
Հարց։ Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստված կիրականացնի մարդկանց հետ կապված իր նպատակը։
Աստվածաշնչյան համար։ Ես 55։11
Բաց հարց։ Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ Աստված իրականացնի իր նպատակը։
○○● ԵՐԿՐՈՐԴ ՎԵՐԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
Հարց։ Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ Աստված իրականացնի իր նպատակը։
Աստվածաշնչյան համար։ Սղ 37։10, 11
Բաց հարց։ Ի՞նչ պետք է անենք, որ անձամբ տեսնենք Աստծու խոստումների իրականացումը։
ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ (մարտի 23–ապրիլի 19)
Մենք հրավիրում ենք ձեզ մի շատ կարևոր միջոցառման։ Սա ձեր հրավիրատոմսն է։ Ապրիլի 19-ին՝ ուրբաթ օրը, ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հավաքվելու են, որ հիշեն Հիսուս Քրիստոսի մահը։ Այս հրավիրատոմսում նշված է, թե մեր տարածքում որտեղ և որ ժամին է կայանալու այդ միջոցառումը։ Նաև հրավիրում ենք լսելու մի ելույթ, որը կներկայացվի այդ միջոցառմանը նախորդող շաբաթվա մեջ։ Ելույթի վերնագիրն է «Ձգտիր իսկական կյանքին»։
Բաց հարց (եթե մարդը հետաքրքրություն է ցույց տալիս)։ Հիսուսն ինչո՞ւ մահացավ։