Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Նամակի նմուշ

Նամակի նմուշ
  • Ծրարի վրա գրիր քո հետադարձ հասցեն։ Եթե կարծում ես, որ խելամիտ չի լինի քո հասցեն գրելը, կարող ես նշել ձեր Թագավորության սրահի հասցեն, եթե երեցները հավանություն տան։ Սակայն որպես հետադարձ հասցե ԵՐԲԵՔ մի՛ նշիր մասնաճյուղի հասցեն։

  • Նշիր անհատի անունը, եթե գիտես։ Դա կօգնի, որ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե քո նամակը առևտրային գովազդ է։

  • Ուշադիր եղիր, որ նամակդ գրված լինի առանց ուղղագրական, քերականական ու կետադրական սխալների։ Այն պետք է կոկիկ տեսք ունենա։ Եթե նամակը ձեռքով է գրված, ապա պետք է լինի հեշտ ընթեռնելի։ Նամակի գրելաոճը պետք է լինի ո՛չ չափից շատ մտերմիկ, ո՛չ էլ չափազանց պաշտոնական։

Նամակի հետևյալ նմուշը ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի ճիշտ գրված նամակը։ Քո քարոզչական տարածքում ապրողներին նամակ գրելիս կարիք չկա բառ առ բառ կրկնօրինակելու բերված նմուշը։ Քո նամակը կարող է տարբեր լինել՝ կախված քո ունեցած նպատակից և տեղի հանգամանքներից ու սովորություններից։