ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. նամակներ գրենք ճիշտ ձևով
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ «1 Կորնթացիներ» գիրքը Պողոս առաքյալի 14 նամակներից մեկն է, որոնք նա գրել է իր հավատակիցներին քաջալերելու համար։ Նամակ գրելիս մարդը ժամանակ է ունենում մտածելու և ճիշտ բառեր ընտրելու։ Բացի այդ, նամակ ստացողը հնարավորություն ունի այն կարդալու ոչ թե մեկ, այլ բազում անգամ։ Նամակներ գրելը լավ միջոց է բարեկամներին և ծանոթներին վկայություն տալու համար։ Նաև արդյունավետ միջոց է վկայություն տալու նրանց, ում հետ չենք կարող անձամբ զրուցել։ Օրինակ՝ գուցե ինչ-որ մեկը հետաքրքրություն է ցույց տվել, բայց դժվար է նրան տանը գտնել։ Ոմանց էլ թերևս դժվար է վկայություն տալ, քանի որ ապրում են հսկվող բնակելի շենքերում, հսկվող թաղամասերում կամ մեկուսի տարածքներում։ Ի՞նչ պետք է հաշվի առնել, երբ նամակ ենք գրում, հատկապես անծանոթ մարդու։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
-
Գրիր այն, ինչ կասեիր, եթե անձամբ խոսեիր այդ անձնավորության հետ։ Նամակի հենց սկզբում ներկայացիր, թե ով ես դու, և հստակ նշիր՝ ինչու ես գրում։ Կարող ես մտածելու տեղիք տվող հարց տալ և նրա ուշադրությունն ուղղել մեր կայքի վրա։ Հետո տեղեկացրու նրան Աստվածաշնչի տնային ուսումնասիրության մեր ծրագրի մասին կամ ուսումնասիրության մեր ձեռնարկներից որևէ մեկից մի քանի վերնագրեր նշիր։ Կարող ես նամակի մեջ դնել որևէ հրատարակություն, օրինակ՝ այցեքարտ, հրավիրատոմս կամ թերթիկ։
-
Գրիր հակիրճ։ Նամակդ չպետք է այնքան երկար լինի, որ ստացողը հոգնի այն կարդալուց (տես նամակի նմուշը)։
-
Ստուգիր, որ ուղղագրական ու քերականական սխալներ չլինեն, և գրվածը լինի հստակ ընթեռնելի։ Հավաստիացիր, որ նամակդ գրված է սիրալիր ու նրբանկատ ձևով և դրական երանգով։ Ծրարի վրա բավարար քանակության նամականիշեր փակցրու։