Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Աստվածաշունչ ուսումնասիրողներին սովորեցնելիս օգտվիր տեսանյութերից

Աստվածաշունչ ուսումնասիրողներին սովորեցնելիս օգտվիր տեսանյութերից

Զննական միջոցները գրավում են մարդու ուշադրությունը և օգնում են հասկանալ այն, ինչ սովորել է։ Մեր Մեծագույն Ուսուցիչը՝ Եհովան, կարևոր բաներ սովորեցնելիս օգտագործել է տարբեր զննական միջոցներ (Ծն 15։5; Եր 18։1–6)։ Այդպես է վարվել նաև Հիսուսը՝ Մեծ Ուսուցիչը (Մթ 18։2–6; 22։19–21)։ Զննական միջոցներից մեկը, որը վերջին տարիներին շատ արդյունավետ է եղել, տեսանյութերն են։ Աստվածաշունչ ուսումնասիրողներին ուսուցանելիս լավագույնս օգտվո՞ւմ ես դրանցից։

Տասը տեսանյութեր կան, որոնք նախատեսված են՝ օգնելու մեզ, որ ավելի արդյունավետորեն սովորեցնենք «Բարի լուր Աստծուց» գրքույկի դասերը։ Հիմնականում յուրաքանչյուր տեսանյութի վերնագիր համապատասխանում է գրքույկում թավատառերով գրված հարցերից որևէ մեկին։ Գրքույկի թվային տարբերակում, որը կարելի է գտնել մեր jw.org® կայքում, կան հղումներ, որոնք հիշեցնում են, թե որ տեսանյութը երբ արժե ցույց տալ։ Բացի այդ, կան նաև այլ տեսանյութեր, որոնք կարող են հիանալի հավելում լինել «Ուսուցանելու գործիքների արկղի» մյուս ուսումնասիրության ձեռնարկներում տեղ գտած նյութերի համար։

Բացի այդ, կան տեսանյութեր, որոնք կարող են օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին, եթե նա, օրինակ, դժվարանում է հասկանալ աստվածաշնչյան որևէ թեմա կամ ինչ-որ դժվարության միջով է անցնում։ Այդպիսի տեսանյութեր կարող ես գտնել jw.org® կայքում կամ JW Broadcasting® հեռուստաալիքի տեսադարանում։ Կարող եք միասին դիտել այդ տեսանյութերից մեկը և հետո քննարկել այն։

Ամեն ամիս նորանոր տեսանյութեր են թողարկվում։ Երբ նայում ես այդ տեսանյութերը, մտածիր, թե ինչպես կարող ես օգտագործել դրանք մարդկանց ուսուցանելիս։