Հակոբն ու Լաբանը խաղաղության ուխտ են կապում
Հակոբն ու Լաբանը ինչո՞ւ քարակույտ սարքեցին։
-
Այն նրանց կապած խաղաղության ուխտի լուռ վկան էր լինելու բոլոր անցորդների համար։
-
Այն հիշեցնելու էր նրանց, որ Եհովան հետևում է, որ նրանք պահեն իրենց կապած խաղաղության ուխտը։
Այսօր Եհովան ակնկալում է, որ իր ծառաները խաղաղ փոխհարաբերություններ ունենան միմյանց հետ։ Հետևյալ երեք քայլերը ինչպե՞ս կարող են օգնել, որ խաղաղություն պահպանենք կամ վերականգնենք այն։
-
Խոսել խնդրի մասին (Մթ 5։23, 24)
-
Մեծահոգաբար ներել (Կղ 3։13)
-
Համբերատարությամբ բարություն դրսևորել (Հռ 12։21)