Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 32–33

Պայքարո՞ւմ ես օրհնություն ստանալու համար

Պայքարո՞ւմ ես օրհնություն ստանալու համար

32։24–28

Եհովայի օրհնությունը ստանալու համար պետք է ջանք թափենք, որ Թագավորության շահերը մեր կյանքում առաջին տեղում մնան (1Կթ 9։26, 27)։ Մեր քրիստոնեական պարտականությունները անելիս պետք է ունենանք այն ոգին, որն ուներ տարիքն առած Հակոբը։ Մենք ցույց կտանք, որ ձգտում ենք ստանալ Եհովայի օրհնությունը, եթե՝

  • լավ պատրաստվենք ժողովի հանդիպումներին

  • կանոնավոր մասնակցենք ծառայությանը

  • ամեն ինչ անենք, որ օգնենք մեր հավատակիցներին

Ինչ դժվարին հանգամանքներում էլ լինես, Եհովայից անդադար օգնություն խնդրիր և ձգտիր ստանալ նրա օրհնությունը՝ ջանադրաբար լավագույնը անելով ծառայության մեջ։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Կյանքիս ո՞ր բնագավառներում կարող եմ ավելի շատ ջանք թափել, որ ստանամ Եհովայի օրհնությունը»։