Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Հեռացրե՛ք ձեր մեջ եղող օտար աստվածները»

«Հեռացրե՛ք ձեր մեջ եղող օտար աստվածները»

Հակոբը գիտեր, որ Եհովան արժանի է բացարձակ նվիրվածության, թեև Եհովան դեռ չէր տվել կռապաշտությունը արգելող օրենք (Ելք 20։3–5)։ Ուստի այն բանից հետո, երբ Եհովան ասաց Հակոբին վերադառնալ Բեթել, Հակոբը իր հետ եղողներին պատվիրեց «հեռացնել» իրենց կուռքերը։ Հետո Հակոբը ձերբազատվեց այդ կուռքերից, այդ թվում՝ ականջների օղերից, որոնք կրում էին որպես թալիսման (Ծն 35։1–4)։ Անկասկած, Հակոբի արածը շատ հաճելի էր Եհովային։

Մե՞նք ինչպես կարող ենք բացարձակ նվիրվածություն դրսևորել Եհովայի հանդեպ։ Կերպերից մեկը կռապաշտության կամ ոգեհարցության հետ կապված ցանկացած բանից հեռու մնալն է։ Դա նշանակում է, օրինակ, ձերբազատվել ոգեհարցության հետ կապ ունեցող բոլոր իրերից և ստուգել, թե ինչ բովանդակություն ունի մեր ընտրած ժամանցը։ Հարցրու ինքդ քեզ. «Հաճույքո՞վ եմ կարդում այնպիսի գրքեր կամ դիտում այնպիսի ֆիլմեր, որոնցում պատմվում է վամպիրների, զոմբիների կամ գերբնական, խորհրդավոր ուժերի մասին։ Իմ ընտրած ժամանցի մեջ մոգությունը, կախարդությունը կամ հմայության արարողությունները ներկայացվո՞ւմ են որպես անվնաս մի բան»։ Մենք պետք է հեռու մնանք ցանկացած բանից, ինչը Եհովան ատում է (Սղ 97։10

ԴԻՏԻՐ «ՀԱԿԱՌԱԿՎԵՔ ԲԱՆՍԱՐԿՈՒԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ խնդիր ծագեց Պալեսա անունով Աստվածաշունչ ուսումնասիրող մի կնոջ կյանքում։

  • Ինչո՞ւ իմաստուն կլինի դիմել երեցների օգնությանը ոգեհարցությանն առնչվող խնդիրների դեպքում։

  • Հակառակվիր Բանսարկուին և մոտեցիր Աստծուն (Հկ 4։7, 8)

    Եթե ցանկանում ենք ունենալ Եհովայի պաշտպանությունը, ինչերի՞ց պետք է ամբողջովին ձերբազատվենք։

  • Ի՞նչ վճռական քայլեր արեց Պալեսան։

  • Ձեր տարածքում ոգեհարցության հետ կապված ինչե՞ր կան, որոնցից պետք է խուսափել դևերի ազդեցության տակ չընկնելու համար։