Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք կույր մարդկանց

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք կույր մարդկանց

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Կույր մարդկանցից շատերը կաշկանդվում են ու դժվարանում են խոսել անծանոթների հետ։ Ուստի հատուկ մոտեցում է պետք այդպիսի մարդկանց վկայություն տալու համար։ Եհովան ջերմ հոգատարություն է դրսևորում կույրերի հանդեպ (Ղև 19։14)։ Մենք կարող ենք ընդօրինակել նրան և նախաձեռնություն վերցնել կույր մարդկանց հոգևորապես օգնելու համար։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ։

  • «Փնտրիր» կույրերին (Մթ 10։11)։ Ճանաչո՞ւմ ես ինչ-որ մեկին, որի ընտանիքի անդամը կույր է։ Ձեր տարածքում կա՞ն դպրոցներ, ծերանոցներ կամ այլ հաստատություններ, որոնք գուցե ցանկանան կույրերի համար նախատեսված հրատարակություններ ունենալ։

  • Անհատական հետաքրքրություն ցույց տուր։ Քո ջերմ ընկերական վերաբերմունքն ու անկեղծ հետաքրքրությունը կօգնի, որ կույր անհատը չկաշկանդվի։ Փորձիր զրույց սկսել այնպիսի թեմայով, որ հետաքրքրում է ձեր տեղանքում ապրողներին։

  • Օգնիր հոգևորապես։ Կույր կամ տկարատես մարդկանց օգնելու համար կազմակերպությունը հրատարակել է գրականություն տարբեր ձևաչափերով։ Կույր անհատին հարցրու, թե ինչ տարբերակ է նախընտրում։ Ծառայողական վերակացուն պետք է համոզվի, որ գրականության համար պատասխանատու եղբայրը պատվիրել է կույր անհատի նախընտրած տարբերակով գրականություն։