ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ում եմ հրավիրելու
Ամեն տարի մենք նպատակային ջանքեր ենք գործադրում, որ մեր տարածքում ապրող մարդկանց հրավիրենք մեզ հետ միասին նշելու Հիշատակի երեկոն։ Նրանցից շատերը անծանոթ են մեզ։ Տեղին կլինի հրավիրել նաև մեր ծանոթներին։ Երբ մարդը հրավիրատոմս է ստանում իր ծանոթից, ավելի հավանական է, որ կգա Հիշատակի երեկոյին (yb08-E(U), էջ 11, պրբ. 3; էջ 14, պրբ. 1)։ Ո՞ւմ կարող ես հրավիրել։
-
Հարազատներիդ
-
Աշխատակիցներիդ կամ համադասարանցիներիդ
-
Հարևաններիդ
-
Մարդկանց, ում վերայցելում ես, նաև Աստվածաշունչ ուսումնասիրողներին (նախկին կամ ներկայիս)
Բացի այդ, երեցները կհրավիրեն ոչ ակտիվ քարոզիչներին։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե քո ծանոթը ձեր տարածքում չի ապրում։ jw.org կայքի գլխավոր էջի վերևում «ՄԵՐ ՄԱՍԻՆ» հղումը սեղմելով և ընտրելով «Հիշատակի երեկո» ենթաբաժինը՝ դու կարող ես իմանալ, թե նրա բնակության վայրում որտեղ և երբ է անցկացվելու Հիշատակի երեկոն։ Մինչ պատրաստվում ես այս տարվա Հիշատակի երեկոյին, մտածիր, թե ում կարող ես հրավիրել և նրանց հրավիրատոմս տուր։