ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Առաջարկներ՝ քարոզչական հանդիպումները գործնական դարձնելու համար
Քարոզչական հանդիպումները ժողովի մյուս հանդիպումների նման Եհովայի կազմակերպած միջոցառումներից են, որոնց ժամանակ կարող ենք սիրո ու բարի գործերի մղել իրար (Եբ 10։24, 25)։ Քարոզչական հանդիպումը պետք է տևի 5–7 րոպե, որի մեջ է մտնում խմբերի բաժանելը, տարածքներ նշանակելը և աղոթքը։ (Եթե այն մեկ այլ հանդիպումից հետո է, պետք է ավելի կարճ տևի։) Անցկացնողը պետք է այնպիսի նյութ պատրաստի, որը գործնական կլինի այդ օրը ծառայությանը մասնակցողների համար։ Օրինակ՝ շաբաթ օրը գործնական կլինի կարճ մատուցումներ քննարկել, քանի որ քարոզիչների մեծ մասը շաբաթվա ընթացքում գուցե չի մասնակցել ծառայությանը։ Ուրիշ ի՞նչ թեմաներ կարելի է քննարկել։
-
«Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի զրույցների օրինակներ
-
Ինչպե՞ս զրույց սկսել՝ խոսելով վերջերս տեղի ունեցած իրադարձության կամ նորությունների մասին
-
Ինչպե՞ս հաղթահարել հաճախ հանդիպող առարկությունը
-
Ինչպե՞ս զրուցել աթեիստի, էվոլյուցիոնիստի, այլ լեզվով խոսող մարդու հետ կամ մեկի, ում կրոնը տարածված չէ մեր տարածքում
-
Ինչպե՞ս օգտագործել jw.org կայքը, JW Library® հավելվածը և Աստվածաշունչը
-
Ինչպե՞ս օգտագործել «Ուսուցանելու գործիքների արկղի» գործիքներից որևէ մեկը
-
Ինչպե՞ս մասնակցել ծառայության տարբեր ձևերի՝ հեռախոսով կամ հրապարակային վկայություն, նամակագրություն, վերայցելություն, Աստվածաշնչի ուսումնասիրություն
-
Հիշեցումներ՝ անվտանգության, ճկունության, քաղաքավարության, դրական տրամադրվածություն պահպանելու կամ նման այլ բաների վերաբերյալ
-
«Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկից որևէ դաս կամ տեսանյութ
-
Ինչպե՞ս քաջալերել և օգնել ծառայակցին
-
Ծառայությանն առնչվող աստվածաշնչյան համար կամ քաջալերական դեպք ծառայությունից