Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Մի՛ վախեցիր այս աշխարհի կործանումից

Մի՛ վախեցիր այս աշխարհի կործանումից

Շատ շուտով Եհովան կդադարի համբերություն դրսևորել այս աշխարհի հանդեպ։ Կեղծ կրոնը կկործանվի, ազգերի կոալիցիան կհարձակվի Եհովայի ժողովրդի վրա, և Արմագեդոնի ժամանակ Եհովան կոչնչացնի չար մարդկանց։ Քրիստոնյաներն անհամբեր սպասում են այս նշանակալից իրադարձություններին։

Ինչ խոսք, մենք տեղյակ չենք մեծ նեղությանն առնչվող բոլոր մանրամասներին։ Օրինակ՝ հստակ չգիտենք, թե երբ է այն սկսվելու։ Չգիտենք նաև, թե քաղաքական ուժերն ինչ պատճառաբանություններ են բերելու կրոնի վրա իրենց հարձակումն արդարացնելու համար։ Մենք չգիտենք, թե ինչ կերպով է կատարվելու ազգերի հարձակումը Աստծու ժողովրդի վրա, և որքան է այն տևելու։ Նաև չգիտենք, թե Եհովան Արմագեդոնի ժամանակ կոնկրետ ինչպես է կործանելու չարերին։

Այդուհանդերձ, Աստվածաշունչը մեզ հայտնում է այն ամենը, ինչ մեզ հարկավոր է ապագա իրադարձություններին վստահությամբ ու առանց վախի սպասելու համար։ Օրինակ՝ մենք գիտենք, որ ապրում ենք «վերջին օրերի» վերջին ժամանակահատվածում (2Տմ 3։1)։ Գիտենք, որ կրոնի վրա հարձակման «օրերը կարճացվելու» են, որպեսզի ճշմարիտ կրոնը չկործանվի (Մթ 24։22)։ Գիտենք, որ Եհովան փրկելու է իր ժողովրդին (2Պտ 2։9)։ Նաև գիտենք, որ նա, ում Եհովան նշանակել է, որ Արմագեդոնի ժամանակ կործանի չարերին և փրկի մեծ բազմությանը, արդար է և զորեղ (Հտն 19։11, 15, 16

Ապագա իրադարձությունների պատճառով մարդիկ անկասկած «կնվաղեն վախից»։ Սակայն եթե կարդանք ու խորհրդածենք, թե Եհովան ինչպես է անցյալում փրկել իր ծառաներին և թե ինչ է հայտնել ապագայի վերաբերյալ, կարող ենք «ուղիղ կանգնել և բարձրացնել [մեր] գլուխները»՝ վստահ լինելով, որ մեր ազատագրումը մոտ է (Ղկ 21։26, 28