Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Մեր աղոթքները թանկ են Եհովայի համար

Մեր աղոթքները թանկ են Եհովայի համար

Աստծուն ընդունելի աղոթքները նման են անուշահոտ խունկի, որը միշտ մատուցվում էր տաճարում (Սղ 141։2)։ Երբ արտահայտում ենք մեր սերն ու երախտագիտությունը Եհովայի հանդեպ, հայտնում ենք մեր ցանկությունները, պատմում մեր մտահոգությունները ու նրանից առաջնորդություն ենք խնդրում, ցույց ենք տալիս, որ թանկ ենք գնահատում նրա հետ ընկերությունը։ Եհովան մեր երկրպագության կարևոր մասն է համարում ժողովի հանդիպումների ժամանակ արված կարճ աղոթքները։ Սակայն որքա՜ն հաճելի է Եհովային, երբ մենք անձնական աղոթքներ ենք մատուցում նրան, բացում ենք մեր սիրտը և երկար զրուցում նրա հետ (Առ 15։8

ԴԻՏԻՐ «ԱՂՈԹՔԸ ԻՄ ԱՆԲԱԺԱՆ ՈՒՂԵԿԻՑՆ Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ առանձնաշնորհումներ է ունեցել եղբայր Ջոնսոնը։

  • Եղբայր Ջոնսոնը ինչպե՞ս է աղոթքով ապավինել Եհովային։

  • Ի՞նչ ես սովորում եղբայր Ջոնսոնի օրինակից։